Արայիկ Հարությունյանը թույլ տվեց ոչ կոռեկտ ձևակերպումների և կեղծիքի մի ամբողջ շարան

Արայիկ Հարությունյանը թույլ տվեց ոչ կոռեկտ ձևակերպումների և կեղծիքի մի ամբողջ շարան

Fri, 20 Nov 2026 21:13:06 +0400


Այսօր Աժ-ում պատգամավոր Արայիկ Հարությունյանը, որը համատեղության կարգով նաև ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն է, խոսեց հայկական սպորտի մասին և թույլ տվեց ,մեղմ ասած, անճշտությունների, ոչ կոռեկտ ձևակերպումների, կեղծիքի մի ամբողջ շարան։

Որքան էլ հախուռն էր ելույթը,այնուհանդերձ որոշեցի պատասխանել հիմնական դրույթներին։
Նախ, ինչի՞ մասին էր ելույթը։ Սա շատ կարևոր հարց է։

1. Եթե ելույթը հայկական սպորտի խնդիրների և զարգացման ճիշտ ուղիների մասին է, ապա դա լավագույն ձևը չէր ու լավագույն ոճը չէր։ Մասնագիտական քննարկման համար կան մասնագետներ, մասնագիտական մթնոլորտ, վիճակագրություն, արդյունքներ, մշակված ծրագրեր։ Բայց դա պահանջում է, իրոք, մասնագիտական խոսք, և ոչ թե՝ իրականությանը չհամապատսխանող կիսաքաղաքական ելույթ։

2. Եթե պատգամավոր Հարությունյանի ելույթը հայկական սպորտի նորագույն պատմության մասին է, ապա դա կեղծել հնարավոր չէ։ Մի շարք պատճառներով՝ երկրի տնտեսական վիճակ, ոչ արդյունավետ կառավարում, հայկական սպորտը գտնվում էր խորը ճգնաժամի մեջ։ Գագիկ Ծառուկյանի ՀԱՕԿ նախագահ դառնալուց հետո միայն սկսվեց հայկական սպորտի վերելքը։ Մարզական ենթակառուցվածքների վերականգնում, նորերի ստեղծում, մարզիչների և մարզիկների արտագաղթի կասեցում, գնացածների ետ վերադարձ, պարգևատրումների արդյունավետ համակարգ, սպորտում արդարության հաստատում և այլն և այլն։ Արդյունքն այն մեդալների քանակն է, որը տարբեր մարզաձևերում ու բոլոր տարիքային խմբերում վաստակել են մեր մարզիկները, արդյունքը՝ որոշ մարզաձևերում համաշխարհային առաջատարի դիրքերի վերականգնումն էր, և վերջապես կարևորագույն արդյունքը ՝ մանկապատանեկան սպորտի բուռն զարգացումը մեր երկրում, որը ապագա հաջողությունների գրավականն է։

3. Եթե ելույթի բուն նպատակը պետական բյուջեից սպորտին հատկացումների մասին խոսելն է, ապա ես միայն ու միայն կողմ եմ, որ պետությունը ավելի շատ գումարներ դնի ոլորտի մեջ։ Իմ աշխատանքային գործունեության ընթացքում, անկախ այդ պահին զբաղեցրած պաշտոնից, ես միշտ պայքարել եմ դրա համար։ Այո՛, սպորտին պետք են բյուջետային մեծ հատկացումներ։

4. Եթե ելույթը Գագիկ Ծառուկյանի ներդրած անձնական ահռելի միջոցների և պետական հատկացումների մեջ «կոնֆլիկտ հորինելն է, ապա այստեղ պարոն Հարությունյանը հակասում է ինքն իրեն։ Իհարկե, 10-15-20 տարի առաջ պետական բյուջեն օբյեկտիվորեն փոքր էր, հնարավորությունները խիստ սահմանափակ և սպորտին հատկացվում էին չնչին գումարներ։ Ու այդ իրավիճակում Գագիկ Ծառուկյանը տասնամյակներով անձնական հսկայական միջոցներ է ներդրել սպորտում։ Նորից եմ հստակեցնում՝ բյուջեն փոքր էր, Ծառուկյանը անձնական միջոցներ էր ներդնում մարզաշխարհի տարբեր խնդիրները լուծելու համար։ Եվ էլի շատ կարգին, հայրենասեր մարդիկ են այս կամ այն չափով արել նույնը։ Օրինակ՝ Սամվել Կարապետյանը և այլոք։ Պարոն Հարությունյանը լավ կանի ներկայացնի նաև իր ղեկավարած ֆեդերացիայի վերջին ամիսների ձախողումների վիճակագրությունը, երբ մեր հավաքականը լավագույն եռյակից հայտնվել է ուժեղագույնների 2-րդ տասնյակում։ Սա, ի դեպ, սրտի ցավով եմ ասում, քանզի Հայաստանում ծանրամարտը ոտքի կանգնեցնելու ուղղությամբ տասնամյակներով ահռելի աշխատանք է տարվել։

5. Եթե ելույթը նպատակ ուներ բարոյական երանգներ հաղորդել թեմային, ապա դա անիմաստ գործ է։ Հայաստանում չես գտնի մեկ բանական մարդու, ով չգիտի, որ Ծառուկյանը ահռելի աջակցություն է ցուցաբերել հայրենական սպորտին, և միջազգային մարզական հանրության մեջ ունեցած հեղինակությունը նույնպես դրա արդյունքն է։

6. Եթե փորձ է արվում Ծառուկյանի և մեր մարզիկների, մարզիչների հարաբերությունների մեջ մտնել, ապա դա էլ չի ստացվի։ Առկա են փայլուն մարդկային հարաբերություններ, երբեք փորձ չի արվել մարզիկներին դնել դժվար որոշումների առաջ՝ հասկանալով այսօրվա Հայաստանի մթնոլորտը, երբ մի անկեղծ խոսք կամ քայլ կարող է արժանանալ պետական ճնշումների, ինչի մասին փաստերը բազմաթիվ են։

7. Եվ որպես ամփոփում. հայկական սպորտում թե հաջողություններն են շատ, թե խնդիրները։ Հաջողություններում ուրանալ Գագիկ Ծառուկյանի ներդրումը՝ ուղղակի հնարավոր չէ, պատվաբեր չէ։ Իսկ առկա և ծագող խնդիրները լուծվում են մասնագիտական կարողությունների, մասնագիտական առաջարկների և միջազգային լավագույն փորձի միջոցով։ Սա շատ դժվար ճանապարհ է, բայց միակ արդյունավետն է։

Գրել է Հրաչյա Ռոստոմյան-ը

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուս-Վրացական հանդիպում է տեղի ունեցել

Ռուս-Վրացական հանդիպում է տեղի ունեցել Fri, 20 Nov 2026 22:30:03 +0400 ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ…

13 րոպե ago

Արամ Ա Վեհափառը Լիբանանի նախագահի հետ քննարկել է տարածքային ամբողջականության պահպանման հարցերը

Արամ Ա Վեհափառը Լիբանանի նախագահի հետ քննարկել է տարածքային ամբողջականության պահպանման հարցերը Fri, 20 Nov…

17 րոպե ago

Աշխարհահռչակ դերասանը երրորդ թոռնիկն է ունեցել

Աշխարհահռչակ դերասանը երրորդ թոռնիկն է ունեցել Fri, 20 Nov 2026 22:22:31 +0400 Աշխարհահռչակ ամերիկացի դերասան…

20 րոպե ago

«Գույքահարկի թաքնված սոցիալական գինը․ ծերերի վտարումը Երևանի կենտրոնից»․ Կարեն Հեքիմյան

«Գույքահարկի թաքնված սոցիալական գինը․ ծերերի վտարումը Երևանի կենտրոնից»․ Կարեն Հեքիմյան Fri, 20 Nov 2026 22:13:57…

29 րոպե ago

Ինչով էր նշանակալի նոյեմբերի 19-ը

Ինչով էր նշանակալի նոյեմբերի 19-ը Fri, 20 Nov 2026 22:00:42 +0400 1901 թվականի նոյեմբերի 19-ը…

42 րոպե ago

Դիմելու ենք բոլոր հնարավոր մարմիններին որոշումը չեղարկելու համար. Արեգա Հովսեփյան

Դիմելու ենք բոլոր հնարավոր մարմիններին որոշումը չեղարկելու համար. Արեգա Հովսեփյան Fri, 20 Nov 2026 21:54:27…

49 րոպե ago