Կիրանցը ագրոզբոսաշրջության կենտրոն չդարձավ․ ո՞ւր են անհետացել ֆրանսիական փողերը

Կիրանցը ագրոզբոսաշրջության կենտրոն չդարձավ․ ո՞ւր են անհետացել ֆրանսիական փողերը

Sat, 21 Nov 2026 15:15:17 +0400


Տավուշը զբոսաշրջության զարգացման մեծ հնարավորություններ ունի։ Այդ նպատակով ծրագրեր են կազմվում, սակայն գործնական քիչ աշխատանք է արվում։ Միջպետական ավտոճանապարհին հասարակական զուգարաններ չկան․ զբոսաշրջիկներին բնական կարիքները հոգալու համար տանում են ավտոճանապարհի եզրերին գործող ԱԳԼՃԿ-ների զուգարանները։ Տարեկան շուրջ 250 հազար զբոսաշրջիկ ընդունող Դիլիջան քաղաքում հասարակական ոչ մի զուգարան չկա։

Դիլիջան համայնքի գեղատեսիլ Հովք գյուղում 10 հյուրատուն է գործում, սակայն Հովք տանող ավտոճանապարհը քարուքանդ է։ Այդ պատճառով Իջևանի, Դիլիջանի շատ տաքսիստներ հրաժարվում են Հովք մեկնել։ 2026թ․ օգոստոսին Տավուշի մարզի զարգացման վերաբերյալ մարզպետի աշխատակազմից հայտնել են, որ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակում Տավուշի մարզպետի աշխատակազմի և Ֆրանսիայի Օ՛դը Սեն դեպարտամենտի համատեղ ջանքերով իրականացվող ծրագրով ստեղծվել է Տավուշի ագրոզբոսաշրջության ցանց, որտեղ ներգրավված են մարզի 48 տնտեսվարողներ Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի տարածաշրջաններից։ Չնայած կան նաև մասնակիցներ Դիլիջանի տարածաշրջանից, սակայն ծրագրի շրջանակում առաջնահեհերթություն է տրվել մյուս 3 տարածաշրջաններին՝ մարզի համաչափ զարգացում ապահովելու և սահմանամերձ բնակավայրերի գործարար միջավայրի համար նոր գործընկերություն առաջարկելու նպատակով։ Տավուշի ագրոզբոսաշրջության ցանցի ստեղծումը նպատակ ունի տարածքային և համայնքային մակարդակում խթանել հայ-ֆրանսիական գործարար կապերը, ներդնել փոքր ու միջին բիզնեսին հասանելի և Ֆրանսիայում կիրառելի միջազգային չափանիշներ ագրոզբոսաշրջության ոլորտում, ստեղծել գործարար կապեր Տավուշի մարզի և Ֆրանսիայի համայնքների գործարարների միջև։ Տավուշի ագրոզբոսաշրջության ցանցի զարգացման կարևոր ուղղություններից է կայուն զարգացման սկզբունքների ներառումը, կանաչ տնտեսության մոտեցումների կիրառումը, կենսաբազմազանության (COP 17) օրակարգի առաջնահերթությունների ներդրումը։ Ագրոզբոսաշրջության կայուն այցելավայրերի կառավարումը համարվում է ծրագրի թիրախային ուղղություններից և նպատակ կա այս ծրագիրը դիտարկելով որպես պիլոտային, ներդնել նաև այլ մարզերում։

Տավուշի մարզպետի աշխատակազմից հավելել են․ «Տավուշի ագրոզբոսաշրջության ցանցն ունի ռազմավարական զարգացման խորհուրդ և գործադիր կառավարման մարմին, որտեղ ներկայացված են ներկայացուցիչներ հայկական և ֆրանսիական կողմից։ Հատուկ ուշադրություն է դարձվել մարզի ագրոզբոսաշրջության ոլորտի այն ներկայացուցիչներին, որոնք հանդիսանում են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներ, կամ ղեկավարվում են կանանց կողմից։ Կիրանցի սահմանազատված հատվածն ունի ծրագրի կողմից առաջնահերթություն և Կիրանցից ու հարակից բնակավայրերից ցանցի մեջ ներգրավված են մի շարք բիզնեսներ։ Տավուշի ագրոզբոսաշրջության ցանցը բաց է նոր մասնակիցների համար և այն միտված է ստեղծել տեղական մակարդակում գործարար նոր միջավայր միջազգային համագործակցությամբ»։

Դրանից անցել է 3 ամիս, նոյեմբերի 5-ին մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Տավուշում զբոսաշրջության զարգացման գործում որոշակի, չափելի արդյունքներ կա՞ն, թե՞ միայն ժողովներ, քննարկումներ, նախագծեր են»։ Մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «ՀՀ Տավուշի մարզի և Ֆրանսիայի Օ՛դը Սեն դեպարտամենտի համագործակցության շրջանակում ձևավորվել է Տավուշի Ագրոզբոսաշրջության Ցանցը (ՏԱՑ)՝ բաղկացած 50 անդամից։ «Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի գրասենյակում կազմակերպվել է հանդիպում մարզում գործող տարբեր գործարարների հետ, որի հիմնական նպատակն էր մշակել ռազմավարական ուղղություն ՏԱՑ-ի զարգացման ու ընդլայնման համար։ ՏԱՑ-ի ընդլայման հետ կապված հանդիպումները շարունակվել են Ֆրանսիայի զարգացման գործակալության գրասենյակի և COP17-ի աշխատանքների շրջանակում։ Հանդիպումների նպատակներից էր նաև ագրոզբոսաշրջության և կենսաբազմազանության կապի ուժեղացումը ռազմավարական ծրագրերում»։ 3 ամսում Տավուշի ագրոզբոսաշրջության ցանցը ավելացել է լոկ 2 անդամով, Կիրանցը ագրոզբոսաշրջության կենտրոն չդարձավ, որտե՞ղ են ծախսվել Տավուշում զբոսաշրջության զարգացման համար Ֆրանսիայի Օ՛դը Սեն դեպարտամենտի կատարած ներդրումները։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայաստանը պատանդ է վերցրել՝ իր հրաժարականի դիմաց

Հայաստանը պատանդ է վերցրել՝ իր հրաժարականի դիմաց Sat, 21 Nov 2026 15:45:06 +0400 Երբ Փաշինյանն…

15 րոպե ago

Viva-ն DigiTec-ում ներկայացրել է Իրերի ինտերնետի (IoT) համակարգն ու թվային այլ լուծումներ

Viva-ն DigiTec-ում ներկայացրել է Իրերի ինտերնետի (IoT) համակարգն ու թվային այլ լուծումներ Sat, 21 Nov…

26 րոպե ago

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Պերուում

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Պերուում Sat, 21 Nov 2026 15:30:21 +0400 6,9 մագնիտուդ ուժգնությամբ…

30 րոպե ago

Շուրջ 800 մարդ տարհանվել է

Շուրջ 800 մարդ տարհանվել է Sat, 21 Nov 2026 15:30:02 +0400 Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Պա-դը-Կալե…

30 րոպե ago

Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնում

Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ…

36 րոպե ago

Ուկրաինան ռեկորդային օգնություն է ստացել Եվրահանձնաժողովից

Ուկրաինան ռեկորդային օգնություն է ստացել Եվրահանձնաժողովից Sat, 21 Nov 2026 15:00:59 +0400 Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ)…

59 րոպե ago