ՀՖՖ նախագահի թեկնածուներն առաջադրվել են

ՀՖՖ նախագահի թեկնածուներն առաջադրվել են

Sat, 21 Nov 2026 17:07:06 +0400


Երեկ ավարտվել է ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի անդամության թեկնածուների առաջադրման ժամկետը։ Նախագահի 2 թեկնածու է առաջադրվել, իսկ գործկոմի անդամի՝ 29։ Թեկնածուներին առաջադրելու իրավունք ունեն միայն ակումբները, ըստ այդմ, ֆան ակումբների թեկնածու Գեւորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է Շիրակ ֆուտբոլային ակումբը, որի մասին ակումբը պաշտոնապես հայտարարել է, իսկ մյուս թեկնածուի ով լինելը ՀՖՖ-ն դեռ չի հայտարարում, պատճառաբանելով, որ ՀՖՖ ընտրական կանոնակարգի 8-րդ հոդվածի համաձայն՝ ընտրական կոմիտեն 10-օրյա ժամկետում կիրականացնի ընտրվելու իրավունքի և համապատասխանության ստուգումներ, որից հետո գրանցված թեկնածուների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի անդամ ակումբներին և կհրապարակվի։

ՀՖՖ մամուլի խոսնակ Սուրեն Սուքիասյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ տեղյակ չէ, թե ով է մյուս թեկնածուն եւ չգիտի թե որ ակումբն է առաջադրել, իսկ Գեւորգ Ղազարյանի թեկնածության մասին հայտարարել է թե՛ Ղազարյանը, թե՛ առաջադրող ակումբը։ Խոսելով ընտրության կարգի մասին, Սուքիասյանը նշեց, որ նախագահի և գործադիր կոմիտեի անդամների ընտրությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 21-ին ժամը 12-ին։ Նախագահի ընտրությունը տեղի է ունենալու փակ գաղտնի քվեարկությամբ։ Լրատվամիջոցների համար ևս փակ է լինելու, բայց ամբողջ գործընթացը հեռարձակվելու է ուղիղ եթերով։

Գեւորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրած ֆան ակումբների ներկայացուցիչներից մեկը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Գեւորգ Ղազարյանը պատրաստվում է հանդիպումներ ունենալ ՀՖՖ անդամ բոլոր 34 ակումբների հետ, ներկայացնել իր ծրագրերի քարտեզն ու անելիքները։ Ինչ վերաբերում է Ղազարյանի մրցակցին, ֆան ակումբից նշեցին, որ իրենք եւս ցանկանում են իմանալ, թե ով է, բայց ՀՖՖ-ն, օգտվելով օրենքով սահմանված կարգից, անունը գաղտի է պահում։ Սակայն կարծում են, որ հավանաբար թեկնածուն հենց աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի ավագ եղբայր Դենիս Ջորկաեֆն է։ Հիշեցնենք, որ այդ տեղեկությունը հրապարակվել էր «Հրապարակ» թերթում և ոչ միայն չէր հերքվել, այլ նաեւ ՀՖՖ կանոնադրությունն էին փոխել` հանելով վերջին մեկ տարին ՀՀ-ում բնակվելու ու հայերենին տիրապետելու պարտադիր պահանջը:

Հավելենք, որ ՀՖՖ-ն մինչեւ նոյեմբերի 30-ը պետք է հայտարարի գրանցված թեկնածուների մասին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բողոքի վերջին ցույցերին մասնակցել է ավելի քան ութսուն հազար մարդ

Բողոքի վերջին ցույցերին մասնակցել է ավելի քան ութսուն հազար մարդ Sun, 22 Nov 2026 19:00:51…

16 րոպե ago

Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Ժոզեֆ Աունի հետ

Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Ժոզեֆ Աունի հետ Sun, 22 Nov 2026 18:56:06 +0400…

20 րոպե ago

Հայաստանը խոպան չէ. «Ուրարտու»-ի նախկին գլխավոր մարզիչը՝ Ջորկաեֆի ՀՖՖ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին

Հայաստանը խոպան չէ. «Ուրարտու»-ի նախկին գլխավոր մարզիչը՝ Ջորկաեֆի ՀՖՖ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին Sun, 22…

31 րոպե ago

ԽԾԲ-ն այս անգամ էլ եկավ առաջին պլան

ԽԾԲ-ն այս անգամ էլ եկավ առաջին պլան Sun, 22 Nov 2026 18:35:15 +0400 Դենիս Ջոռկայեֆի…

41 րոպե ago

Ռուսաստանը ուկրաինական կամուրջներին 109 հարված է հասցրել․ Վլադիմիր Զելենսկի

Ռուսաստանը ուկրաինական կամուրջներին 109 հարված է հասցրել․ Վլադիմիր Զելենսկի Sun, 22 Nov 2026 18:30:26 +0400…

46 րոպե ago

Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը

Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը Sun, 22 Nov…

1 ժամ ago