«Հրապարակ»․ Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի

«Հրապարակ»․ Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի

Fri, 27 Nov 2026 08:00:08 +0400


Մեղրի համայնքի ավագանու երեկ կայացած նիստում համայնքի ղեկավարի տեղակալների հաստատումն էր։ ՔՊ-ական համայնքապետ Սերգո Գալստյանը ցանկություն է հայտնել աշխատել երեք տեղակալների հետ։ Առաջին տեղակալը ՔՊ-ի ընտրացուցակի 2-րդ համար Արթուր Գրիգորյանն է, որը նաեւ վերջերս համայնքի ղեկավարի պաշտոնակատարն էր։ Մյուս երկու տեղակալները նոր մարդիկ են: Սամվել Մանուկյանը, ըստ մեր աղբյուրի, Սերգո Գալստյանի ընկերն է ու ողջ քարոզարշավի ժամանակ նրա կողքին է եղել։ Մյուսը՝ Աննա Մարտիրոսյանը, տեղացի չէ, Երեւանից է, նրան ավագանու անդամներից ոչ մեկը չի ճանաչում։ Ավագանու նիստին զավեշտալի միջադեպ է եղել` ընդդիմադիր անդամ Արշավիր Հովհաննիսյանը հարցրել է՝ ստեղ չի՞, դեմքը տեսնենք։ Համայնքի ղեկավարը հակադարձել է՝ հո դեմքով չե՞ք ընտրելու, կարեւորը մասնագիտական կարողություններն են, կենսագրականը բոլորիդ մոտ կա։

Ըստ կենսագրականի՝ Աննա Մարտիրոսյանը 33 տարեկան է, սովորել է Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմի համալսարանում, շրջակա միջավայրի նախարարությունում թարգմանչուհի է աշխատել։ Ըստ շրջանառվող լուրերի՝ համայնքապետը «դաբրո է տվել», որ տիկին Աննան աշխատի առցանց: Այնպես որ, հետագայում էլ ավագանու անդամները կարող են «դեմքը չտեսնել»: Նշենք, որ համայնքի ղեկավարի տեղակալն ի պաշտոնե չի կարող առցանց աշխատել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը

«Հրապարակ»․ Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը Fri, 27 Nov 2026 08:15:16 +0400 Երեկ հերթական անգամ…

20 րոպե ago

«Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են

«Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են Fri, 27 Nov 2026 08:10:19 +0400 Հայաստանի կառավարությունն օրեր առաջ…

25 րոպե ago

«Հրապարակ»․ 17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համար

«Հրապարակ»․ 17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համար Fri, 27 Nov 2026 08:05:58 +0400 Շրջակա միջավայրի…

29 րոպե ago

Ափեղ-ցփեղ խոսել կարող է կառավարության պահակը, այլ ոչ թե ղեկավարը

Ափեղ-ցփեղ խոսել կարող է կառավարության պահակը, այլ ոչ թե ղեկավարը Thu, 26 Nov 2026 23:55:25…

9 ժամ ago

Այվազովսկու 10 նկար Sotheby’s աճուրդում վաճառվել է մոտ 4 մլն դոլարով

Այվազովսկու 10 նկար Sotheby’s աճուրդում վաճառվել է մոտ 4 մլն դոլարով Thu, 26 Nov 2026…

9 ժամ ago

Vogue-ը Քոնոր Սթորին ճանաչել է աշխարհի ամենաոճային տղամարդ

Vogue-ը Քոնոր Սթորին ճանաչել է աշխարհի ամենաոճային տղամարդ Thu, 26 Nov 2026 23:30:48 +0400 Ամերիկացի…

9 ժամ ago