Դավիթ Համբարձումյանին ընտրող մասիսցիներին էլ բանտարկի, որ հաղթես

Դավիթ Համբարձումյանին ընտրող մասիսցիներին էլ բանտարկի, որ հաղթես

Sat, 28 Nov 2026 21:45:40 +0400


Վայ, Նիկո՛լ, Նիկոլ… օր օրի ավելի վատն ես դառնում, բայց քեզ թվում է, թե ավելի ուժեղ ես դարձել, ու մարդիկ քեզանից վախենում են։ Այդպես կլիներ, եթե քեզ լուրջ ընդունեին կամ քեզանից չզզվեին։
Հերթական անգամ նույն գործելաոճն ես ընտրել․ հաղթող թեկնածուին կալանքի տակ ես առնում, որպեսզի ընտրություններում հաղթես։ Չեմ ուզում ասել, թե արդար չես վարվում. արդարություն արդար մարդուց են պահանջում, հանցագործից` ի՞նչ արդարություն պահանջես։

Դու չես համակերպվում այն մտքի հետ, որ կան ուժեղ, սկզբունքային մարդիկ, ում չես կարողանում շանտաժի ենթարկել, ստիպել դուրս գալ ընտրապայքարից կամ համագործակցել քեզ հետ։ Երևի Գորիսի օրինակը քեզ շատ է ոգևորել: Եվ մոռացել ես, որ Գորիսում, նախորդ ընտրությունների ժամանակ, Առուշը հաղթեց ձեր թիմակցին՝ բանտում գտնվելով, իսկ հետո դու նրա հետ «լեզու գտար» ու այս ընտրություններին պաչ-պռոշտիով իշխանություն կազմեցիք արդեն։
Հիմա Դավիթ Համբարձումյանին կալանավորել ես, որ հաղթես։ Եթե այդքան վստահ ես քո ուժերին և ուզում ես Համբարձումյանին հաղթել, ինչու ես կալանավորում: Իսկ եթե այս անգամ էլ պարտվես Մասիսում, կարո՞ղ է հաջորդ անգամ արդեն ընդդիմությանն ընտրող մասիսցիներին բերդ տանես, որ կարողանաս հաղթել: Այդ դեպքում Մասիս խոշորացված համայնքի՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 70 տոկոսին պետք է նստացնես։
Բայց հիշի՛ր, բանտերով ու կալանքներով կարելի է թեկնածուներին մեկուսացնել, մարդկանց վախեցնել, ընտրապայքարը խեղաթյուրել, բայց դա ուժի նշան չէ։ Երբ իշխանությունը մրցակցից վախենում է այնքան, որ նրան ազատությունից է զրկում, այդ իշխանությունը միայն իր թուլությունն է ցուցադրում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պորտուգալացի կիսապաշտպանի հետ ունեցած պայմանագիրը երկարաձգել են

Պորտուգալացի կիսապաշտպանի հետ ունեցած պայմանագիրը երկարաձգել են Sat, 28 Nov 2026 22:30:09 +0400 Անգլիական «Մանչեսթեր…

24 րոպե ago

Բրիթնի Սփիրսը տարիների վեճից հետո տոնը նշել է ընտանիքի հետ

Բրիթնի Սփիրսը տարիների վեճից հետո տոնը նշել է ընտանիքի հետ Sat, 28 Nov 2026 22:23:21…

31 րոպե ago

Հոգ տար երեխաների համար եւ փրկիր ձեռագրերս․ Եղիշե Չարենցի կյանքի վերջին պատգամը

Հոգ տար երեխաների համար եւ փրկիր ձեռագրերս․ Եղիշե Չարենցի կյանքի վերջին պատգամը Sat, 28 Nov…

39 րոպե ago

Մելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ

Մելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ Sat, 28 Nov 2026 22:00:07…

54 րոպե ago

Թող ոչ ոք չկասկածի, որ պետական շինարարության մեր դավանանքը միշտ էլ եղել է ազգային պետության ստեղծումը

Թող ոչ ոք չկասկածի, որ պետական շինարարության մեր դավանանքը միշտ էլ եղել է ազգային պետության…

1 ժամ ago

Եմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավ

Եմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավ Sat, 28 Nov 2026 21:30:36 +0400 Եմենում…

1 ժամ ago