Հինգշաբթի , 9 Մայիսի 2024

Նիկոլ Փաշինյանը գնում է Սերժ Սարգսյանի ճանապարհո՞վ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հունվարի 18-ին այցելելով է Արդարադատության նախարարություն՝ քննարկելու գերատեսչության 2023-ի գործունեության հաշվետվությունը, հայտարարել է, որ Հայաստանին պետք են ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ նոր Սահմանադրություն է անհրաժեշտ՝ իր պնդումը հիմնավորել աշխարհաքաղաքական պրոցեներով ու դրանցով պայմանավորված ձևավորվելիք նոր իրողություններով:

Նոր Սահմանադրությունը, ըստ նրա, կերաշխավորի Հայաստանի պետականության պահպանումն ու շանս կտա՝ զարգանալու: Միաժամանակ Փաշինյանը վստահեցրել է, որ մտադիր չեն երկրի կառավարման մոդելը փոփոխութան ենթարկել, քանի որ խորհրդարանական կառավարման համակարգն իրեն արդարացրել է:
Արդյոք նոր Սահմանադրություն ընդունելն իսկապե՞ս պայմանավորված է բացառապես աշխարհաքաղաքական պորցեսներով, թե՞ իրականում փորձ է արվելու Հայաստանը վերածել ասենք կիսանախագահական համակարգ ունեցող երկրի ու նման կերպ ապահովել սեփական քաղաքական թիմի վերարտադրությունը: Կամ այդ ի՞նչ աշխարհաքաղաքական պրոցեսներ են, որոնցից բխող վտանգները պետք է իբր չեզոքացնի նոր Սահմանադրությունը, մի դեպքում, երբ գործողն իբր սրում է այդ վտանգները: Արցախի մասին հիշատակո՞ւմն է սասանում հայոց պետականության հիմքերը, թե՞ հայոց պատմությունը Հայաստանի պատմության տրանսֆորմացնելու տրամաբանությամբ է տեղի ունենալու նոր Սահմանադրության ընդունումը, որը, ինչպես առայժմ խոստանում է Փաշինյանը, չի ծառայելու ինչ-որ մեկի նեղ քաղաքական շահերին:
Փաշինյանն այդ հիմա է հայտարարում, որ մտադիր չեն փոխել խորհրդարանական կառավարման համակարգը, բայց ամեն ինչ փոփոխական է, ուստի վաղը նա կարող է մեկ այլ բան հայտարարել՝ հաջողությամբ հիմնավորելով իր նոր գաղափարը:
Օրինակ՝ հայտնի է, որ 2016-ին Սերժ Սարգսյանը նույնպես վստահեցնում էր, որ չի հավակնելու վարչապետի աթոռին, բայց հետո հակառակին ականատես դարձանք, որի պատճառով էլ, ի դեպ, տեղի ունեցավ հեղափոխությունը: Արդյոք նույն պատմությունը չի՞ կրկնվելու՝ հանգեցնելով Հայաստանում նոր՝ անկանխատեսելի հետևանքներով հեղափոխության՝ այս անգամ արդեն ընդդեմ Փաշինյանի իշխանության:
Կապրենք, կտեսնենք, բայց համաձայնեք, որ այս ամենից լավ հոտ չի փչում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը

Արձագանքելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի հայտարարությանն այն մասին, որ ՔՊ-ական բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ …