Չորեքշաբթի , 5 Օգոստոսի 2026

Ֆրանսիայի հարավում անոմալ շոգեր են

Ֆրանսիայի հարավում անոմալ շոգեր են

Thu, 26 Feb 2026 20:00:11 +0400


Ֆրանսիայի հարավում ձմռան վերջին օրերին հաստատվել են անոմալ շոգ եղանակային պայմաններ։ Ջերմաչափերի սնդիկի սյունը մոտենում է +30 աստիճանի, ըստ Ցելսիուսի սանդղակի։ Դա գրեթե ամառային ջերմային ցուցանիշ է։ Գրանցվել է ջերմային 130 ռեկորդային ցուցանիշ։ Այսպես, նախօրեի ցերեկը Օռլեանում գրանցվել է +22,4 աստիճան, ինչը տարվա այս սեզոնի համար նորմայից բարձր է 13 աստիճանով։ Նորմանդիայում +23 աստիճան էր, որը նորմայից բարձր է եղել 23 աստիճանով։ Մոնբլանի ստորոտում՝ Շամոնիում գրանցվել է +21,1 աստիճան։ Météo France-ը նկատում է, որ ջերմային նման ցուցանիշները հատուկ են մայիս ամսին։ Այս տարվա հունվար եւ փետրվար ամիսները Ֆրանսիայում նաեւ ռեկորդային տեղումներ են եղել։ Դրանք տեւել են 40 օր առանց ընդհատումների։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն

Զրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն Sat, 25 Jul 2026 23:30:15 …