Աշխարհի 7 հրաշալիքներից մեկի մնացորդները հանել են ծովի հատակից
Thu, 26 Feb 2026 23:59:32 +0400
Հազարամյակներ անց՝ Միջերկրական ծովը «վերադարձնում» է այն, ինչ «վերցրել էր»։ Եգիպտոսի ափերի մոտ հնագետները ջրից դուրս են բերել թվով 22 մեծազանգված քարեր, որոնք եղել են Հին Աշխարհի յոթ հրաշալիքներից Ալեքսանդրիայի փարոսի հիմքերի մի մասը։
Հնագիտական արշավը իրականացվել է Եգիպտոսի Մշակույթի եւ Հնությունների նախարարության կողմից։ Ջրից հանված արտեֆակտները նույնիսկ ժամանակակից ինժեներական հնարավորություններին տիրապետող մասնագետների համար եղել է ապշեցուցիչ։
Յուրաքանչյուր մշակված հղկված քարաբեկորը կշռում է ոչ պակաս, քան 70-80 տոննա։ Դրանք մաս կդառնան հնագիտական հավաքածուի եւ թվային արխիվի, որը ստեղծվում է PHAROS նախագծի շրջանակում։ Ալեքսանդրիայի փարոսը կառուցվել է ՆՔ 3-րդ դարում եւ գործել է 1600 տարի։
Քարերի մի մասը հետագայում օգտագործվել է Քայթ-բեյ ամրոցի կառուցման համար՝ 15-րդ դար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր