Լոնդոնում քննարկել են Արցախի հետ կապված հարցը․ Բաքուն խառնվել է իրար
Fri, 27 Feb 2026 10:00:05 +0400

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը պարզաբանում է տարածել այս շաբաթՀամայնքների պալատում լսումների վերաբերյալ հարցումների վերաբերյալ։
Դիվանագիտական առաքելությունը ընդգծել է, որ ներկայացնում է Նորին Մեծություն Չարլզ III թագավորի կառավարությունը և արտահայտում Լոնդոնի պաշտոնական արտաքին քաղաքականության դիրքորոշումը։
Սակայն խորհրդարանը բրիտանական սահմանադրական համակարգում կառավարության անկախ ճյուղ է, և պատգամավորների և հանձնաժողովների հայտարարությունները ավտոմատ կերպով չեն արտացոլում կառավարության դիրքորոշումը, նշել են դիվանագիտական առաքելությունում։
Նաև պնդել, թե այդ պատճառով դեսպանատունը չի մեկնաբանում խորհրդարանական նիստերի բովանդակությունը և առաջարկում է հարցերն ուղղել անմիջապես խորհրդարանի պաշտոնական կայքի միջոցով։
Հայտարարությունը նաև հաստատել է, որ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ մնում է անփոփոխ. Լոնդոնը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ որպես կայուն խաղաղության ուղի։
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը լսումներ է անցկացրել «Անցյալի ջնջում. մշակութային ժառանգության ոչնչացում» խորագրով, որտեղ քննարկվել են Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման հարցերը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր