Ուրբաթ , 27 Փետրվարի 2026

Անսպասելի շրջադարձ․ ԱՄՆ-ն չի՞ հարվածի Իրանին

Անսպասելի շրջադարձ․ ԱՄՆ-ն չի՞ հարվածի Իրանին

Fri, 27 Feb 2026 11:30:38 +0400


Ամերիկյան պատվիրակության անդամները Ժնևում Իրանի հետ անուղղակի բանակցությունների երրորդ փուլի արդյունքները «դրական» են անվանել, հաղորդում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։

«Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ինձ ասաց. Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները դրական էին», – գրել է նա X-ում։

Ավելի վաղ, աղբյուրին հղում անելով, Ռավիդը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիտկոֆը և ձեռնարկատեր, Թրամփի փեսա Ջարեդ Քուշները «հիասթափված» են Ժնևում բանակցությունների առավոտյան հատվածում իրանական պատվիրակության կողմից արված հայտարարություններից։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում ԱՄՆ-ի հետ բանակցությունների ներկայիս փուլը անվանել է «ամենալուրջներից մեկը»։ Նրա խոսքով՝ իրանական և ամերիկյան պատվիրակությունները Ժնևում «նշանակալի առաջընթաց» են գրանցել և սկսել են քննարկել ապագա համաձայնագրի տարրերը։

Իրանական և ամերիկյան տեխնիկական թիմերը խորհրդակցություններ կսկսեն երկուշաբթի՝ Վիեննայում, իսկ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա մեկ շաբաթից էլ պակաս ժամանակ անց, ասել է Արաղչին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Էդմոն Մարուքյանը այցելեցել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ ցավակցություն հայտնելուրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ ցավակցություն հայտնելու

  Այսօր այցելեցի Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ ցավակցություն հայտնելու Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով