Ուրբաթ , 27 Փետրվարի 2026

Վենսը դե՞մ է Իրանի դեմ պատերազմին

Վենսը դե՞մ է Իրանի դեմ պատերազմին

Fri, 27 Feb 2026 12:00:22 +0400


Միացյալ Նահանգները, հավանաբար, չի ներքաշվի Մերձավոր Արևելքում երկարատև ռազմական հակամարտության մեջ, եթե հարձակվի Իրանի վրա։

Այս մասին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ասե; է The Washington Post-ին տված հարցազրույցում։

«Այն միտքը, որ մենք տարիներ շարունակ կներքաշվենք Մերձավոր Արևելքում անվերջ պատերազմի մեջ՝ բացարձակապես ոչ մի հնարավորություն չկա», – ասել է նա։

Փոխնախագահը հիշեցրել է անցյալ տարվա հունիսին Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածը, ինչպես նաև հունվարի սկզբին Վենեսուելայում տեղի ունեցած գործողությունը, երբ ԱՄՆ ուժերը գերի վերցրին և ԱՄՆ բերեցին Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։ Նա ասել է, որ երկու արշավներն էլ «շատ հստակ սահմանված» էին։

Նա նշել է, որ ինքը տեղեկություններ չունի այն մասին, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հարցում։ Քաղաքական գործչի խոսքով՝ քննարկվում են տարբեր սցենարներ։

«Կարծում եմ՝ մենք բոլորս նախընտրում ենք դիվանագիտական ​​տարբերակը։ Բայց դա իրականում կախված է նրանից, թե ինչ են անում և ինչ են ասում իրանցիները», – ասել է ԱՄՆ փոխնախագահը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով