Ինչ հավաք է Ծիծեռնակաբերդում
Sat, 28 Feb 2026 12:05:00 +0400

Այս պահին Ծիծեռնակաբերդում հավաք է մեկնարկել:
Մարդիկ հավաքվել են Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակի համար:
1988թ. փետրվարի 27-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսեցին հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին և սպանվեցին բազմաթիվ մարդիկ, ընդ որում՝ սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին:
Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, որը, սակայն, գրեթե ոչինչ չարեց հայ բնակչությանը պաշտպանելու համար: Ադրբեջանցի հրեշն արդեն արել էր իր սև գործը… Սումգայիթի հայության կոտորածն առաջին էթնիկ բռնությունն էր ԽՍՀՄ-ի նոր պատմության մեջ: Այն վճռական դեր խաղաց ինչպես ընդհանուր ԽՍՀՄ փլուզման, այդպես էլ Ղարաբաղյան պատերազմի բռնկման տեսանկյունից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր