Նեթանյահուն սպառնում է, իրանցիներին էլ կոչ են արել լքել մի շարք երկրներ
Sat, 28 Feb 2026 12:36:16 +0400

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս պահին անցկացնում է նեղ կազմով հրատապ խորհրդակցություն՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Այս մասին հաղորդել են իսրայելական լրատվամիջոցները։
Նա կոչ է արել Իսրայելի քաղաքացիներին պահպանել հանգստություն և տոկոնություն առաջիկա օրերին՝ հաշվի առնելով Իրանի դեմ շարունակվող ռազմական գործողությունները։
Վարչապետի խոսքով, Իսրայելա-ամերիկյան համատեղ ջանքերը նպատակ ունեն վերացնել Թեհրանի ռեժիմի կողմից ներկայացվող սպառնալիքները և ստեղծել պայմաններ, որպեսզի իրանցի ժողովուրդը «վերցնի իր ճակատագիրը իր ձեռքը»։
Ի պատասխան լարվածության աճի՝ Իրանը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Միացյալ Արաբական Էմիրությունները, Քուվեյթը, Կատարը, Բահրեյնը և Հորդանանը՝ հղում անելով այդ երկրներում ԱՄՆ ռազմական բազաների առկայությանը։
Քաղաքացիներին խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ վերադառնալ տուն և պահպանել անվտանգության միջոցառումները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր