Շաբաթ , 28 Փետրվարի 2026

Պատրաստ է հանդիպել Պուտինին, բայց որտե՞ղ

Պատրաստ է հանդիպել Պուտինին, բայց որտե՞ղ

Sat, 28 Feb 2026 13:00:00 +0400


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ չեզոք տարածքում հանդիպելու իր պատրաստակամության մասին՝ ընդգծելով, որ բանակցությունները չպետք է տեղի ունենան ո՛չ Ռուսաստանում, ո՛չ էլ Բելառուսում։

«Ես կհրավիրեմ Պուտինին Կիև, բայց ինչո՞ւ։ Ես նրա հետ խաղեր չեմ խաղում և պատրաստ եմ հանդիպման։ Ես պատրաստ եմ զրույցի, բայց չեզոք հարթակում։ Պարտադիր էլ չէ չեզոք, բայց ո՛չ ռուսական, ո՛չ էլ բելառուսական։ Որովհետև նրանք դաշնակիցներ են այս պատերազմում։ Բելառուսը պասիվ ագրեսոր է, դա ճիշտ է։ Քանի որ մեզ վրա հարձակվել են Բելառուսի տարածքից», – նշել է նա Sky News-ին տված հարցազրույցում։

Զելենսկու խոսքով՝ ամերիկացիների համար դժվար է հասկանալ «ռուսական մտածելակերպը՝ երբ են նրանք ստում և երբ են ճշմարտությունն ասում»։

Նախագահը նաև ընդգծել է, որ ուկրաինական ուժերի հնարավոր դուրսբերումը մի շարք քաղաքներից կհանգեցնի լուրջ հետևանքների տեղի բնակիչների համար։

«Եթե մենք լքենք այս տարածքը, օրինակ՝ Կրամատորսկը, Սլավյանսկը, ապա հենց հիմա այնտեղի 200,000 բնակիչները կգրավվեն ռուսների կողմից։ Նրանք կասեն, որ այս մարդիկ պատրաստ են ռուս լինել, իսկ եթե ոչ, նրանք կսպանեն նրանց, կուղարկեն ռազմաճակատ կամ կբանտարկեն։ Նույնը արեցին Լուգանսկում, Դոնեցկում և Ղրիմում», – ասել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով