Երկուշաբթի , 2 Մարտի 2026

Սուգ և տոն միաժամանակ․ Իրանը պառակտման եզրի՞ն է

Սուգ և տոն միաժամանակ․ Իրանը պառակտման եզրի՞ն է

Sun, 01 Mar 2026 12:00:19 +0400


Իրանի պետական ​​լրատվամիջոցների կողմից Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին հայտարարությունից հետո, արևմտյան լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Թեհրանի և Իրանի այլ քաղաքների փողոցներ են դուրս եկել ինչպես սգացողները, այնպես էլ այաթոլլայի մահը ցնծությամբ ընդունողները։

AFP-ն հաղորդում է, որ հազարավոր սգացողներ, որոնք ձեռքներին պահել էին Խամենեիի դիմանկարները, երթ են անցկացրել Թեհրանի կենտրոնում։ Մի քանի հազար մարդ հավաքվել է կենտրոնական Էնգելաբ հրապարակում՝ Խամենեիի հիշատակին նվիրված հանրահավաքի համար։

CNN-ը հաղորդում է, որ Սպահանում հազարավոր մարդիկ հավաքվել են քաղաքի կենտրոնական հրապարակում՝ թափահարելով դրոշներ և վանկարկելով կարգախոսներ։ Խամենեիին սգացող ամբոխը հավաքվել է նաև Ուրմիայում, Դեհդաշտ քաղաքում և Մաշհադում։

Միևնույն ժամանակ, Իրանի քաղաքների փողոցներում կարելի է տեսնել, թե ինչպես են մարդիկ տոնում Խամենեիի կառավարման ավարտը, հաղորդում է New York Times-ը։

Ըստ այդմ, տղամարդկանց և կանանց մեծ խմբեր պարում և վանկարկում են «Ուռա՜»։ «Անցնող վարորդները ազդանշաններ են տվել։ Հրավառությունը լուսավորում էր երկինքը, իսկ փողոցները ողողում էր բարձր պարսկական պարային երաժշտությունը։ Բազմաթիվ բնակիչներ միացել են իրենց պատուհաններից և պատշգամբներից «Ազատություն, ազատություն» վանկարկելով»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այս հաշվարկներում կարևոր տեղ է զբաղեցնում TRIPP-ը

Այս հաշվարկներում կարևոր տեղ է զբաղեցնում TRIPP-ը Sun, 01 Mar 2026 19:45:49 +0400 Իսրայել–ԱՄՆ հարվածները. …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով