Ուրբաթ , 24 Հուլիսի 2026

Ինչ կլինի, եթե ԱՄՆ-ն միակողմանի հայտարարի իր հաղթանակի մասին

Ինչ կլինի, եթե ԱՄՆ-ն միակողմանի հայտարարի իր հաղթանակի մասին

Thu, 30 Apr 2026 17:30:59 +0400


Ամերիկյան հետախուզությունը Սպիտակ տան պատվերով իրականացնում է գնահատում, թե ինչ հետեւանքներ կունենա՝ եթե Սպիտակ տունը միակողմանի հայտարարի Իրանի դեմ պատերազմի հաղթանակի մասին, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Մասնավորապես, ներկայացվում է այն սցենարը, թե ինչ կանի Իրանը, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարի, որ Իրանի դեմ ռազմարշավում Միացյալ Նահանգները միակողմանի հաղթանակ է տարել։

Նպատակը՝ Միացյալ Նահանագների կողմից հակամարտությունից միակողմանի դուրս գալու պարագայում Թեհրանի հնարավոր արձագանքն է, հատկապես, որ հակամարտությունը լրջորեն կարող է հարվածել հանրապետականներին առաջիկա կոնգրեսական միջանկյալ ընտրություններում; Վերջնական որոշում դեռ ընդունված չէ եւ լիովին հավանական է, որ Միացյալ Նահանգները նաեւ վերսկսի Իրանի դեմ ռազմական գործողությունները։ Թրամփի թիմում կան խորհրդականներ, ովքեր կարծում են, որ անհրաժեշտ է հակամարտությունը արագ կարգավորել, որպեսզի Թրամփի հանդեպ եղած ճնշումը թուլանա, նույնիսկ եթե Թեհրանն ի վերջո վերականգնի իր միջուկային ծրագիրն ու հրթիռային ծրագիրը եւ հարկ եղած դեպքում սպառնա ԱՄՆ դաշնակիցներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցության

Թրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցության …