Չորեքշաբթի , 10 Հունիսի 2026

ԱԱ-2026․ Իրանը կմասնակցի և խաղեր կանցկացնի ԱՄՆ-ում

ԱԱ-2026․ Իրանը կմասնակցի և խաղեր կանցկացնի ԱՄՆ-ում

Fri, 01 May 2026 09:30:16 +0400


Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը կմասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնությանը և խաղեր կանցկացնի ԱՄՆ-ում, ինչպես նախատեսված էր, հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն Վանկուվերում կայացած Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կոնգրեսում։

«Իրանը կմասնակցի Աշխարհի առաջնությանը։ Իհարկե, Իրանի հավաքականը կխաղա ԱՄՆ-ում։ Պատճառը շատ պարզ է. մենք պետք է միավորվենք, մարդկանց միավորենք. սա մեր պարտականությունն է։ Ֆուտբոլը միավորում է աշխարհը», – ասել է Ինֆանտինոն՝ դիմելով կոնգրեսի մասնակիցներին։

Իրանի ազգային հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլում պետք է խաղա Նոր Զելանդիայի, Բելգիայի և Եգիպտոսի դեմ։ Բոլոր խաղերը նախատեսված են անցկացնել ԱՄՆ-ում։ Նախկինում հաղորդվել էր, որ Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության և ամերիկացիների ներգրավվածության ֆոնին, Իրանի հավաքականը կարող է հրաժարվել մրցաշարից, եթե նրանց թույլ չտրվի խաղալ ԱՄՆ-ից դուրս։ Դիտարկվել է Իրանի ազգային հավաքականի մասնակցությամբ խաղերը Մեքսիկա տեղափոխելու հնարավորությունը, սակայն Իրանի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, որ ՖԻՖԱ-ն չի համաձայնի նման քայլի՝ լոգիստիկ խնդիրների պատճառով։

Ինֆանտինոն նախկինում հայտարարել էր, որ Իրանի հավաքականը կմասնակցի Աշխարհի առաջնությանը։ Մամուլի ասուլիսում լրագրողը հարց է ուղղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այն մասին, թե ինչ է մտածում նա Իրանի՝ Աշխարհի առաջնության մասնակցության մասին։ «Եթե Ջաննին այդպես է ասել, ապա ես համաձայն եմ։ Ջաննի Ինֆանտինոն նույն «միրգն է»», – պատասխանել է Թրամփը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ակնհայտ է, որ Փաշինյանը չի հաղթել, հակառակ դեպքում սփրթնած դեմքով չէր շտապի հայտարարել հաղթանակի մասին. Սևակ Խաչատրյան

Ակնհայտ է, որ Փաշինյանը չի հաղթել, հակառակ դեպքում սփրթնած դեմքով չէր շտապի հայտարարել հաղթանակի մասին. …