Ուրբաթ , 9 Հոկտեմբերի 2026

Դատավորը թույլ չի տալիս տեսանկարահանել Գագիկ Խաչատրյանին

Դատավորը թույլ չի տալիս տեսանկարահանել Գագիկ Խաչատրյանին

Fri, 18 Sep 2026 16:52:29 +0400


Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ սկսվեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը:

Փաստաբան Երեմ Սարգսյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն ունենան տեսանկարահանել դատական նիստը և ըստ էության բաց, թափանցիկ ընթացքն ապահովել:

Սակայն դատավորը նշեց, որ այդ հարցին կանդրադառնա նիստի ավարտին, չթույլատրելով լրագրողներին տեսանկարահանում իրականացնել:

Նշենք, որ Երեմ Սարգսյանն իր պաշտպանյալ Գագիկ Խաչատրյանից ևս թույլտվություն ստացավ, ըստ էության` Գագիկ Խաչատրյանը դեմ չէր, որպեսզի նիստը տեսանկարահանվի:

Դատավորի այդ որոշումից հետո Երեմ Սարգսյանը միջնորդեց, որպեսզի դատական նիստը հետաձգվի, նշելով, որ իր պաշտպանյալն այս վիճակում չի կարող մասնակցել նիստին: Այդ միջնորդությունը նույնպես մերժվեց:

Պաշտպանը նշեց, որ դատական նիստին ներկա է նաև Գագիկ Խաչատրյանի բժիշկը և պետք է բուժզննում իրականացնի, քանի որ ավելի վաղ այդ հնարավորությունը չի ունեցել, չեն թույլատրել:

Դատարանը չթույլատրեց նիստի ընթացքում բուժզննում իրականացնել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը մեղադրել է հայ կնոջը, այն որակել՝ «կրիմինալ միջադեպ». Օրվա ամփոփում

Փաշինյանը մեղադրել է հայ կնոջը, այն որակել՝ «կրիմինալ միջադեպ». Օրվա ամփոփում Wed, 07 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով