Երկուշաբթի , 29 Հունիսի 2026

Ի՞նչ կլինի,եթե դա տեղի ունենա․ Արգենտինա-Պորտուգալիա եզրափակի՞չ

Ի՞նչ կլինի,եթե դա տեղի ունենա․ Արգենտինա-Պորտուգալիա եզրափակի՞չ

Mon, 29 Jun 2026 12:15:18 +0400


Ֆուտբոլը մեզ անթիվ պատմություններ է նվիրել, բայց կա մի սցենար, որի մասին երկրպագուները երազել են գրեթե երկու տասնամյակ։ Պատկերացրեք՝ Աշխարհի առաջնության եզրափակիչ, մի կողմում՝ Լիոնել Մեսսիի Արգենտինայի ազգային հավաքականը, մյուս կողմում՝ Կրիշտիանու Ռոնալդուի առաջնորդած Պորտուգալիայի ազգային հավաքականը։

Երկու լեգենդ, որոնք ավելի քան 20 տարի համաշխարհային ֆուտբոլը հսկաներն են, երբեք չեն հանդիպել Աշխարհի առաջնության պաշտոնական խաղում։ Սակայն մրցաշարի ներկայիս ցանցը տեսականորեն թույլ է տալիս, որ նրանց ճանապարհները հատվեն հենց ամենակարևոր խաղում՝ եզրափակիչում։

Ինչպե՞ս կարող է դա իրականություն դառնալ

Սցենարը պարզ է, բայց չափազանց բարդ իրագործման տեսանկյունից։

Եթե Արգենտինան հաջողությամբ հաղթահարի բոլոր մրցակիցների արգելքը, իսկ նույնը կատարի նաև Պորտուգալիան իր մրցաշարային ճյուղում, ապա երկու հավաքականները կհանդիպեն միայն վերջին՝ եզրափակիչ խաղում։ Մրցաշարի ցանցն այնպես է կազմված, որ նրանք մինչև այդ փուլ չեն կարող միմյանց դեմ խաղալ։

Սակայն այդ ճանապարհը հեշտ չէ։

Արգենտինային կարող են սպասել աշխարհի ամենաուժեղ հավաքականներից մի քանիսը, իսկ Պորտուգալիայի ճանապարհն էլ կարող է անցնել եվրոպական ֆուտբոլի հսկաների միջով։ Ամեն սխալ կարող է վերջ տալ այս երազանքին, ինչի պատճառով Մեսսի–Ռոնալդու եզրափակիչը դեռ մնում է սպասելի, բայց դժվար իրագործելի սցենար։

Եթե դա տեղի ունենա…

Աշխարհը մի քանի ժամով կկանգնի։ Միլիարդավոր մարդիկ կհետևեն ոչ միայն երկու հավաքականների պայքարին, այլև երկու լեգենդների վերջին մեծ մրցավեճին։

Հնարավոր է՝ հենց այդ հանդիպումը դառնա այն եզրափակիչը, որի մասին ֆուտբոլասերները կխոսեն տասնամյակներ շարունակ՝ անկախ նրանից, թե ով կբարձրացնի աշխարհի գավաթը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կրկին ռեկորդ, կրկին՝ Մեսսի

Կրկին ռեկորդ, կրկին՝ Մեսսի Sun, 28 Jun 2026 12:30:26 +0400 Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դարձավ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով