Երկուշաբթի , 29 Հունիսի 2026

«Ատելության խոսքի իրացում է եղել. դա ՔՊ-ն է արել»

«Ատելության խոսքի իրացում է եղել. դա ՔՊ-ն է արել»

Mon, 29 Jun 2026 12:09:18 +0400


Սահմանադրական դատարանում շարունակվող՝ ԱԺ վերջին ընտրությունների արդյունքները վիճարկող միավորված գործի քննության ընթացքում քննարկվել է քաղաքական պայքարի բնույթը։ Դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը դիմելով «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանին՝ հետաքրքրվել է, թե վերջին ընտրությունների համատեքստում քաղաքական մրցակցությունը ձևավորվե՞լ է գաղափարական և ծրագրային հարթությունում, թե՞ այն ավելի շատ ունեցել է անձնական բնույթ։

Ի պատասխան՝ Վարդևանյանը նշել է, որ իրենց դաշինքի գործունեությունը կառուցվել է հիմնականում ծրագրային մոտեցումների վրա՝ միաժամանակ ընդգծելով քաղաքական պատասխանատվություն ստանձնած գործիչների դերը, մասնավորապես Սամվել Կարապետյանի օրինակով։ Նրա խոսքով՝ նման մոտեցումը չի կարելի համեմատել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարքագծի հետ։

Փաստաբանը նաև պնդել է, որ իշխող ուժի կողմից կիրառվել է ատելության խոսք, ինչի վերաբերյալ, ըստ նրա, առկա են փաստական և իրավական հիմքեր։ Նա ընդգծել է, որ պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց հայտարարություններն ունեն ավելի մեծ ազդեցություն հասարակական և քաղաքական գործընթացների վրա, քան այլ քաղաքական ուժերի խոսույթը։

Վարդևանյանի խոսքով՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ընտրական գործընթացի ընթացքում բախվել է տարբեր խոչընդոտների, որոնք, ըստ նրա, կարող էին ազդել վերջնական արդյունքների վրա։ Որպես օրինակ նա նշել է Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը և քրեական հետապնդումների ակտիվ փուլը, ներառյալ կալանքի միջնորդությունների ներկայացումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան

Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Sun, 28 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով