Երկուշաբթի , 2 Մարտի 2026

Իրանում բոլոր սցենարներին պատրաստ են`ամեն մի ղեկավարի համար 5 փոխարինող կա

Իրանում բոլոր սցենարներին պատրաստ են`ամեն մի ղեկավարի համար 5 փոխարինող կա

Sun, 01 Mar 2026 14:15:00 +0400


ԱՄՆ-Իսրայել համատեղ հարձակման հետևանքով երեկ առավոտյան իր աշխատավայրում սպանվել է հոգևոր առաջնորդը` Ալի Խամենեին:

«Հրապարակը» զրուցել է Իրանում տեղի ունեցողի մասին իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հոսսեյնիի հետ:

-Իրանից հակասական տեղեկություններ են գալիս այն մասին, որ որոշ քաղաքներում բազմահազարանոց ցույցեր են` սգում են հոգևոր առաջնորդի մահը, միաժամանակ որոշ վայրերում էլ ցնծում են, տոնում Խամենեի մահը: Ի՞նչ է հայտնի Ձեզ, ի՞նչ է կատարվում Իրանում այս պահին:

-Ինչպես գիտեք, ինչպես երևում է տարածվող տեսանյութերում, մարդկանց մեծ մասը սգում է, բայց զանգված էլ կա, որ նման պահվածք է ցուցաբերում: Իրանը բազմազգ և բազմաշերտ երկիր է և նմանատիպ դրսևորումներ են լինում:

-Հնարավո՞ր է, որ տեղի ունեցող գործընթացների ֆոնին նորից ընդդիմադիրներն ակտիվանան և արդյոք հիմա կարողանա՞ն Իրանում իշխանությունները ճնշել այդ դիմադրությունը:

-Կփորձեն, որովհետև նման բան ծրագրավորել են, որ թե դրսից, թե արտաքին ճնշումով փորձեն պետությունը փլուզել: Որոշ զանգված կա, որ ազդեցությունների տակ են և կարող է նման գործողություններ ամեն, բայց ամեն դեպքում չի հաջողվի ամբողջական մեծածավալ իրականացնել: Իսրայելն ու ԱՄՆ-ն փորձում են քաոս ստեղծել Իրանում և հիմա իշխանությունները փորձում են համակարգը ամուր պահել, իրենց վերահսկողության տակ, որ օրենքը գործի, անվտանգությունն ապահովվի:

-Ռազմական գլխավոր հրամանատարները սպանված են, հոգևոր առաջնորդը սպանված է, ու շատերի մոտ տպավորություն կա, որ արդեն թուլացրել են Իրանի դիրքերը: Թե՞ այս սցենարն էլ են հաշվի առել Իրանում ու խաղը դեռ ավարտված չի:

– Իրանը անձերի հետ կապված չի, Իրանը համակարգված պետություն է և բոլոր սցենարների համար էլ պատրաստ են եղել նախապես և ամեն բարձրաստան, ռազմաքաղաքական ղեկավարների համար մոտավորապես հինգ փոխարինող նշանակված է, ով էլ զոհվի, հաջորդ փոխարինողը շարունակելու է համակարգելու համակարգն այդքան էլ հեշտ չի փլուզվելու: Այդ համակարգված լինելն օգնում է, որ պետությունն ուժեղ մնա, իհարկե այս անձինք շատ կարևոր մարդիկ են եղել Իրանի կայունության և անկախությունը պահելու հարցում, բայց ամեն դեպքում Իրանը ուժեղ պետություն է և տարիներ շարունակ եղել են բարձրաստիճան ռազմական ղեկավարների սպանություններ, բայց Իրանը իր ուղին շարունակել է:

-Այսինքն, Իրանը պատրաստ է նաև երկարատև՞ պատերազմի:

-Այս պահին պատերազմն ընթանում է և Իրանը որքան որ կարողանա` կդիմակայի: Պատերազմը դարձել է տարածաշրջանային պատերազմ և դրա մեղավորը ԱՄՆ ու Իսրայելի ղեկավարներն են, որ ամբողջ տարածաշրջանը բերեցին այս վիճակին:

-Իսկ բարեկամ պետությունների, դաշնակիցների օգնություն ակնկալո՞ւմ եք, թե Իրանն իր կռիվը մենակ է տալու:

-Մինչև պատերազմը շատ օգնություն ստացավ Իրանը: Ականատես եղանք, որ Չինաստանից, Ռուսաստանից տարբեր ռազմական սենատոր ինքնաթիռներ էին իջնում Իրան և տեղեկատվական, և ռազմական օգնություն ստացել է, բայց ամեն դեպքում այս պատերազմում Իրանն է պատերազմում: Կարող է այլ ուժեր էլ միանան, և ինչ-որ գործողություններ Իրաքում, օրինակ իրանական դիմադրության ուժերը, Եմենում և այլ երկրներում կարող է միանան այս պատերազմին և Միացյալ Նահանգների շահերը, և Իսրայելի շահերը թիրախավորեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բոլորը փնտրում են նրանից տարանջատվելու` փախուստի ճանապարհներ

Բոլորը փնտրում են նրանից տարանջատվելու` փախուստի ճանապարհներ Sat, 28 Feb 2026 18:45:32 +0400 «Ես կոչ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով