Ուրբաթ , 10 Հուլիսի 2026

Իսրայելը զգուշանու՞մ է Իրանից․ ԱՄՆ-ն առայժմ միայնակ է պատերազմում

Իսրայելը զգուշանու՞մ է Իրանից․ ԱՄՆ-ն առայժմ միայնակ է պատերազմում

Fri, 10 Jul 2026 17:00:32 +0400


Իսրայելը պատրաստ է միանալ Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողություններին (վերջին երկու օրերին ամերիկյան զինուժը Թրամփի հրահանգով վերսկսել է դրանք-խմբ․), եթե Վաշինգտոնը պաշտոնապես դիմի օգնության խնդրանքով, հաղորդում է The New York Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Մենք ապացուցել ենք մեր աջակցությունը Միացյալ Նահանգներին։ Ես վստահ չեմ, որ Իսրայելի համար ձեռնտու կլինի միանալ [այս պահին], բայց մենք հասկանում ենք, որ պետք է ներգրավենք մեր ուժերը։ Մենք պատրաստ ենք դա կրկին անել անհրաժեշտության դեպքում», – ասել է պաշտոնյաներից մեկը։

Իսրայելի իրավական կենտրոնի (Շուրատ-աԴին) հիմնադիր, իրավպաշտպան Նիցանա Լեյթները նույնպես չի բացառել այս հնարավորությունը։ «Եթե Միացյալ Նահանգները կոչ անեն Իսրայելին միանալ իրենց, Իսրայելը կլինի այնտեղ՝ ոչ թե խոսքերով, այլ գործերով և իրական ռազմական համագործակցության միջոցով», – ասել է նա։

Ավելին, Լեյթները քննադատել է եվրոպացի դաշնակիցներին՝ մեղադրելով նրանց «դատարկ հայտարարություններ» անելու մեջ՝ Թեհրանի դեմ վճռական գործողություններ ձեռնարկելու փոխարեն։

Միևնույն ժամանակ, աղբյուրները նշում են, որ կառավարությունը «չի ցանկանում» վերադառնալ պատերազմական վիճակի. Իսրայելի բնակչությունը ստիպված է եղել զանգվածաբար նահանջել դեպի ռմբակոծման ապաստարաններ՝ Թեհրանի կողմից պարբերաբար հրթիռային հարձակումների պատճառով։

Էսյալացիայի սրման ֆոնին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ երկրի պաշտպանության բանակը «պատրաստ է երրորդ անգամ հարվածել Իրանին, և ավելի մեծ ուժով, քան նախկինում», եթե դա արդարացված լինի անվտանգության շահերը պաշտպանելու անհրաժեշտությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից

Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից Wed, 08 Jul 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով