Կիրակի , 12 Հուլիսի 2026

Խաղաղության պայմանագիր ստորագրելու դեպքում ավելի են մեծանալու Ադրբեջանի տարածքային հավակնությունները

Խաղաղության պայմանագիր ստորագրելու դեպքում ավելի են մեծանալու Ադրբեջանի տարածքային հավակնությունները

Sun, 12 Jul 2026 11:15:00 +0400


Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Տգիտությունը կործանում է պետություն, ինչպես չինական ասացվածքն է ասում` «չխփված մեկ մեխի պատճառով տանուլ են տալիս ամբողջ պատերազմը»։
Ադրբեջանը եթե նույնիսկ խաղաղության պայմանագիր ստորագրի, պահպանելու է Հայաստանի նկատմամբ ճնշման քաղաքականությունը։ Ավելին` խաղաղության պայմանագիր ստորագրելու դեպքում ավելի են մեծանալու տարածքային հավակնությունները, խորացնելու են այսպես կոչված «արևմտյան ադրբեջան» թեզի շրջանառումն ու պահանջների ձևակերպումը։

Հայաստանի իշխանությունները ստորագրված պայմանագրի սիրույն, որպեսզի ցույց տան, թե իրենք լավ բան են արել, փորձելու են Ադրբեջանի պահանջները կուլիսներում լուծել, զիջումները ներկայացնել հայկական նախաձեռնություն, որպեսզի հասարակության մոտ հակազդեցություն չլինի։ Դրա օրինակն արդեն ունենք` Սահմանադրությունն Ադրբեջանի պահանջով փոխելու ցանկությունը ներկայացնել իբր հայկական կողմի ցանկություն, Հայկական տարածքներն Ադրբեջանին հանձնել իբր սահմանազատման և սահմանագծման անհրաժեշտություն (հենց այն տարածքում, որտեղ Հայաստանն հող է հանձնում, բայց ոչ այն տարածքում, որտեղ Հայաստանը իր օկուպացված շրջանները պետք է ստանար):

Եթե կարծում եք, թե Նիկոլին ընտրելով խաղաղություն եք ստանալու, հիասթափեցնեմ` ստանալու եք զիջումներ, կորուստներ ու ապագայում նոր պատերազմների առիթներ:

Մերձավոր Արևելքը, որին հարում է նաև Հարավային Կովկասը, միշտ լինելու է պատերազմների կիզակետում, որովհետև այստեղ պատերազմն ու հակամարտությունները ընդհանուր համակարգի սովորական վիճակն են։ Որ պետությունները դա հասկացել են, նրանք կկարողանան գոյատևել, որ պետությունները չեն հասկացել և գնում են փոխկապակցվածության միջոցով խաղաղություն հաստատելու իռացիոնալ գաղափարների հետևից, նրանք զրկվելու են հարատևման հնարավորությունից հօգուտ առավել դոմինանտ կողմերի»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հեգելյան դիալեկտիկա

Հեգելյան դիալեկտիկա Sat, 11 Jul 2026 19:45:24 +0400 Երբ լրագրողը փորձում է ճշտել վարչապետի պաշտոնը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով