Կիրակի , 12 Հուլիսի 2026

Հայտնի մոդելն ամուսնացել է հոլիվուդյան սցենարիստի հետ

Հայտնի մոդելն ամուսնացել է հոլիվուդյան սցենարիստի հետ

Sun, 12 Jul 2026 11:00:47 +0400


Ամերիկացի հայտնի մոդել Պաուլինա Պորիզկովան ամուսնացել է հոլիվուդյան սցենարիստ Ջեֆ Գրինշտեյնի հետ։ Այս մասին նա գրել է սոցկայքի իր էջում։ Զույգն ամուսնությունը պաշտոնապես գրանցել է դեռ մի քանի օր առաջ՝ Ֆլորենցիայում։ Սակայն ամուսնության մասին լուրը հայտնել են, երբ Կարլովիե Վարիի միջազգային կինոփառատոնի ժամանակ տեղի է ունեցել մոդելի մասնակցությամբ նոր կինոնկարի պրեմիերան։

Հիշեցնենք, որ սա Պորիզկովայի երկրորդ ամուսնությունն է։ 1989 թվականին նա ամուսնացել է The Cars խմբի ղեկավար Ռիկ Օկասեկի հետ։ Նրանք ունեն համատեղ երկու զավակ՝ Ջոնաթան Ռեյվենը, ծնված 1993 թվականին եւ Օլիվեր Օրիոնը՝ ծնված 1998 թվականին։ Նրանց ամուսնությունը լուծարվել էր 2017 կամ 18 թվականին։ Պորիզկովայի եւ Գրինշտեյնի սիրավեպը սկսվել է 2023 թվականից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Կառավարությանը հարցեր չտալ, միանգամից նախագահին մեղադրանք առաջադրել` տրամաբանությունից դուրս պրոցես է

«Հրապարակ». Կառավարությանը հարցեր չտալ, միանգամից նախագահին մեղադրանք առաջադրել` տրամաբանությունից դուրս պրոցես է Fri, 19 Jun …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով