Դատապարտում ենք հարձակումներն Իրանի վրա․ Էրդողան
Mon, 02 Mar 2026 12:30:10 +0400

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներին:
Էրդողանը նշել է, որ իրենք խորապես վշտացած և մտահոգված են հարևան Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներով, որոնք սկսվել են Նեթանյահուի սադրանքներով: Նա նշել է, որ կողմերը չկարողացան հաղթահարել վստահության ճգնաժամը, և Իսրայելը թունավորեց գործընթացը: Պատերազմի հետագա սրումը կանխելու համար բոլոր դերակատարները, հատկապես իսլամական աշխարհը, պետք է անհապաղ գործեն:
«Մենք դատապարտում ենք այսօր առավոտյան տեղի ունեցած հարձակումները, որոնք ակնհայտորեն խախտում են Իրանի ինքնիշխանությունը և սպառնում են բարեկամ և եղբայրական Իրանի ժողովրդի խաղաղությանը: Ինչ էլ որ լինի պատճառը, մենք նաև անընդունելի ենք համարում Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումները Պարսից ծոցի մեր եղբայրական երկրների դեմ»,- նշել է Էրդողանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր