Երկուշաբթի , 2 Մարտի 2026

Կոչ ՔՊ կուսակցության առաջնորդին՝ հարգեք ՀՀ սահմանադրական կարգը

Կոչ ՔՊ կուսակցության առաջնորդին՝ հարգեք ՀՀ սահմանադրական կարգը

Mon, 02 Mar 2026 12:24:45 +0400


ՕՐԻՆ-2026 ընտրությունների օրինականության դիտարկման քաղաքացիական նախաձեռնությունը իր 2-րդ հաշվետվությունն է ներկայացրել ընտրական գործընթացների եւ հայտնաբերած խախտումների մասին /Ժամանակաշրջան՝ 23․02․2026թ․-01․03․2026թ․/

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Մինչև 23․02․2026թ․ տեղի ունեցած ենթադրյալ ընտրախախտումների ոչ մի հետևանք չի վերացվել և ավելին, դրանք շարունակում են բազմապատկվել ԿԸՀ ենթադրյալ անգործության պայմաններում։ Որպես հետևանք, կարող ենք արձանագրել, որ ՀՀ Վարչապետը և ԱԺ մաս կազմող ՔՊ, ՀՅԴ և Հանրապետական կուսակցությունները , ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի վերջին պարբերությամբ սահմանված դրույթի հիմքով ենթադրաբար չեն կարող մասնակցել ԱԺ առաջիկա ընտրություններին։ Միաժամանակ, մտահոգության տեղիք է տալիս այն փաստը, որ ենթադրյալ ընտրախախտումների քանակը և համակարգային բնույթը ուժգնացել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրական կարիքների գնահատման առաքելության փետրվարյան այցից հետո։

ՆԱԽԱԲԱՆ
ORIN-ը իր առաջին հաշվետվությունը հրապարակել է 23․02․2026թ․-ին և ներկայացրել է հայաստանյան և միջազգային շահագրգիռ բոլոր մարմիններին։ Հարկ ենք համարում նշել, որ այդ զեկույցում բերված ենթադրյալ խախտումները շարունակում են տեղ զբաղեցնել ընթացող ընտրական գործընթացներում, մասնավորապես՝
– «Հանրային ծառայության մասին» օրենքի և ԸՕ միջև եղած հակասությունը,
– Վարչապետի և ԱԺ կուսակցությունների իշխանության ենթադրյալ յուրացումը,
– ՔՊԿ ընտրական շտաբի ժամանակավոր ստեղծումը,
– Պարգևավճար թե՞ աշխատավարձ դեկտեմբերյան խնդիրը,
– ԿԸՀ կողմից ՕՐԻՆ-ի տեղեկատվության արգելափակումը,
– ԿԸՀ ենթադրյալ անգործությունը,
– Վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում Վարչապետի կողմից։

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

1 – Կենսաթոշակների բարձրացում
25․02․2026թ-ին ՀՀ Վարչապետը, ենթադրաբար անտեսելով Ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսի չարաշահման մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և Վենետիկի Հանձնաժողովի թիվ CDL-AD(2016)004 համատեղ ուղեցույցի կարգավորումները /մասնավորապես՝ II բաժնի 1/1-1/3 մասեր/, ինչպես նաև, ԱԺ2021թ․ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցում տեղ գտած դիտողություններն ու առաջարկությունները /էջ 22-23/, հայտարարեց ապրիլի 1-ից կենսաթոշակների բարձրացման մասին, այն էլ՝ առանց ՀՀ Կառավարության համապատասխան որոշման։ Ավելին, վարչապետի այդ հայտարարությունն ամբողջ օրը կրկնում և փաստորեն նաև քարոզչություն էին իրականացնում կառավարության անդամներ և իշխանություն ներկայացնող պատգամավորներ, ինչի մասին 27․02․26-ի մեր թիվ 47 գրությամբ տեղեկացրել ենք ԿԸՀ, ԺՀՄԻԳ, ԵՄ, ԵԽ կառույցներին և Վենետիկի հանձնաժողովին։
2 – Մանկապարտեզի աշխատողների աշխատավարձի բարձրացում
27․02․26-ին, Երևանի քաղաքապետը, հավանաբար հետևելով ՀՀ Վարչապետի օրինակին /կենսաթոշակների բարձրացում/, իր հերթին, հայտարարեց ս․թ․մայիսի 1-ից մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին, ինչի մասին 27․02․26-ի մեր թիվ 48 գրությամբ դիմել ենք ԿԸՀ-ին։
3 – Պետական պաշտոնյաների կողմից վարչական ռեսուրսի օգտագործմամբ օտարերկրյա քաղաքացու քարոզչություն /2 անձ/, կենսաթոշակների գովաբանում /4 անձ/ և ընտրաքարոզչություն /15 անձ/
Այս ենթադրյալ ընտրախախտումների մասին 27․02․26-ի մեր թիվ 49, 50 և 51 գրություններով տեղեկացրել ենք ԿԸՀ-ին։
4 – ԿԸՀ-ն 24․02․2026թ․թիվ N 16-Ն իր որոշմամբ հաստատել է ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը
ՕՐԻՆ-ը 28․02․2026-ին իր թիվ 52 գրությամբ հիշեցրել է ԿԸՀ-ին, որ բազմիցս տեղեկացրել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14/1 և ՀՀ Ընտրական Օրենսգրքի 80/1 դրույթների միջև եղած հակասության մասին։ Որպես հետևանք, սույն որոշմամբ Կուսակցության դիմումի օրինակելի ձևը չներառելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14/1-րդ մասի պահանջները, միաժամանակ և ենթադրաբար խախտում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9/2 – րդ և ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասերով սահմանված դրույթների պահանջներն, այն է՝ ենթադրաբար հակասում է վերջիններիս։
5 – Վարչական ռեսուրսի ենթադրյալ օգտագործմամբ իրականացված քարոզչություն և հակաքարոզչություն, այդ թվում, անընդունելի բառապաշար
01․03․2026-ին ՕՐԻՆ-ը իր թիվ 53 գրությամբ ԿԸՀ-ին տեղեկացրել է 5 նման փաստերի մասին։
6 – Վարչապետի կողմից վարչական ռեսուրսի ենթադրյալ չարաշահում
28․02․26թ․-01․03․26թ․ընթացքում, ՔՊ ներկուսակցական քարոզարշավի նպատակով Կառավարության անդամները, ԱԺ պատգամավորները, խոսնակը և փոխխոսնակը Վարչապետի գլխավորությամբ հանդիպումներ ունեցան Մեծամոր, Էջմիածին, Արմավիր, Արտաշատ քաղաքների, ինչպես նաև, Տավուշի և Լոռու մարզերի բնակիչների հետ։ Այդ ընթացքում, ՕՐԻՆ-ը արձանագրել և իր թիվ 54 և 56 գրություններով ԿԸՀ-ին տեղեկացրել է Վարչապետի կողմից վարչական ռեսուրսի ենթադրյալ օգտագործմամբ մոտ 15 փաստերի մասին։
7 – ԿԸՀ ենթադրյալ անգործություն
Առնվազն, մեր այս երկու հաշվետվություններում ներկայացրած ենթադրյալ ընտրախախտումները բազմաթիվ են և շատ մտահոգիչ, սակայն արդեն երրորդ ամիսն է, որ մենք ԿԸՀ-ից չենք ստանում որևէ օրինական պարզաբանում դրանց վերաբերյալ։
8 – Հաղորդում Հակակոռուպցիոն Կոմիտեին
ԿԸՀ նախագահի տեղակալի կողմից ընտրություններին մասնակցելու մեր իրավունքի ազատ իրականացման ենթադրյալ խոչընդոտման հիմքով ՕՐԻՆ-ը 25․02․26-ին իր թիվ 46 հաղորդմամբ դիմել է ՀՀ Հակակոռուպցիոն Կոմիտե։

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
– ՔՊ կուսակցության առաջնորդ ՀՀ վարչապետին՝ հարգել ՀՀ սահմանադրական կարգն, այդ թվում, հանուն իրական ժողովրդավարության քննարկել ստեղծված պայմաններում /առնվազն, Կառավարության սահմանադրական ծրագրից հրաժարում/ ընտրություններին Վարչապետի մասնակցության օրինականության հարցը,
– ՔՊ /հակասահմանադրական կառավարություն/, ՀՅԴ և Հանրապետական կուսակցություններին՝ հանուն ՀՀ սահմանադրական կարգի վերականգնման /լուծարված դաշինքների սեփականաշնորհած խմբակցություններ/ քննարկել ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցության օրինականության հարցը,
– ԿԸՀ-ին՝ հարգել ՀՀ սահմանադրական կարգը,
– ՀՀ Նախագահին, Գլխավոր դատախազին, Արդարադատության նախարարին և ՄԻՊ-ին հաշվի առնել, որ երկիրը գտնվում է ընտրական գործընթացներում,
– Ընտրությունների մասնակիցներին մասնակցել ընտրությունների օրինականության գործնական ապահովմանը:

ՕՐԻՆ-2026

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանը հայտարարել է 200-ից ավելի զոհի մասին

Իրանը հայտարարել է 200-ից ավելի զոհի մասին Sat, 28 Feb 2026 23:15:47 +0400 Իրանը հայտնել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով