Թոմ Հոլանդն ու Զենդայան գաղտնի ամուսնացել են
Mon, 02 Mar 2026 22:00:52 +0400

Համաշխարհային կինոարվեստի ամենից քննարկվող դեմքերից ամերիկացի դերասանուհի Զենդայան եւ բրիտանացի դերասան Թոմ Հոլանդը գաղտնի ամուսնացել են։ Այս մասին հայտարարել է դերասանուհի ստիլիստ Լո Ռոուչը։ Համաձայն People պարբերականի, Ռոուչը նախօրեին կայացած միջոցառումներից մեկի ժամանակ ասել է, որ նշված զույգի հարսանիքն արդեն տեղի է ունեցել։
Հայտարարությունը ամերիկյան սոցկայքային սեգմենտներում լայն քննարկման առիթ է դարձել։ Բանն այն է, որ աստղային զույգը որեւէ կերպ չեն բացահայտել իրենց ամուսնության մասին լուրերը։ Նույնիսկ Ռոուչի հայտարարությունը թե Զենդայայի, թե Հոլանդի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել։ Հիշեցնենք, որ նրանց միջեւ սիրավեպ կա սկսած 2021 թվականից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր