Երկուշաբթի , 6 Հուլիսի 2026

Լարսը կրկին փակ է․ մանրամասներ

Լարսը կրկին փակ է․ մանրամասներ

Thu, 23 Apr 2026 11:00:31 +0400


Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը, Վրաստանից Ռուսաստան ուղղությամբ, փակվել է մեծ բեռնատարների համար։ Այս մասին հայտնել է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածը ժամանակավորապես փակ է կցորդիչներով և կիսակցորդիչներով տրանսպորտային միջոցների համար», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ պատճառը տեղացած առատ ձյունն է։

Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետը ներկայում գործող միակ ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանով)։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուղիղ․ Խուզարկություններ Երևանի կոնյակի գործարանում

Ուղիղ․ Խուզարկություններ Երևանի կոնյակի գործարանում Mon, 06 Jul 2026 12:09:32 +0400 Latest news from Secure …