Կիրակի , 8 Նոյեմբերի 2026

Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայցեր ներկայացնելու շարժում են սկսում

Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայցեր ներկայացնելու շարժում են սկսում

Sat, 07 Nov 2026 21:15:56 +0400


Մի քանի հասարակական-քաղաքական գործիչներ բաց նամակով են հանդես եկել, նշելով․

ՄԻԱՑԵ’Ք

ՀՀ օրենսդրի առաջնային մանդատը վերցրած ԱԺ ներկայացուցիչներին` պատգամավոր Արամ Վարդևանյանի գլխավորությամբ

ՀՀ քաղաքացիների կողմից

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Սույն նամակով տեղեկացնում ենք, որ նախորդ գումարման ԱԺ օրենսդրական փոփոխությունների պատճառով բարդացել ու ծախսատար է դարձել ՀՀ քաղաքացիների Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված իրավունքների ոտնահարման դեպքում դատարան դիմելու հնարավորությունը։

Գիտակցում ենք, որ ՀՀ քաղաքացիների իրավունքները վերականգնող օրենսդրական նախագծերով հանդես գալու և ձայների մեծամասնությամբ դրանք անցկացնելու հնարավորությունից զրկված եք, այդ իսկ պատճառով խնդրում ենք և, ՀՀ առաջնային մանդատի համար ձայն տվողների իրավունքով` պահանջում, որ օգնեք ՀՀ քաղաքացիներին, հայցով դիմել դատարան` ընդդեմ ՀՀ վարչապետի պաշտոնը գրաված Նիկոլ Փաշինյանի` հրապարակային ելույթների ժամանակ, պարբերաբար, մեզ` ՀՀ քաղաքացիներիս անպատվելու, սպառնալու, ահաբեկելու շանտաժով ձայներ կորզելու, ինչպես նաև ագրեսիվ պատերազմ հայտարարելու քրեորեն պատժելի արարքներով հանդես գայու և բռնաճնշումներով լռեցնելու` հանրության համար վտանգավոր արարքների դեմ։

Խնդրում ենք օգնել հայցերը ձևակերպելու հարցում, հանրային միջոցներից պատգամավորներին հատկացվող գումարով հոգալ օրենքով նախատեսված ծախսերը և կազմակերպել մեր ընթացիկ պաշտպանությունը։
Շնորհակալ կլինենք, եթե առաջնային մանդատին արժանի լինելով` ընթացք տաք մեր խնդրանքին և առաջնորդեք արդարության վերականգնման հանրային պահանջը։
Պատճենելով և իմ անունից տարածելով սույն ԲԱՑ ՆԱՄԱԿԸ, հայտնում եմ իմ համաձայնությունը և` օրենսդիր իշխանության ներկայացուցիչների օգնությամբ արդարության հասնելու պատրաստակամությունը …
Հարգանքով` ՀՀ քաղաքացի
Լիանա Մարտիրոսյան
Սիրանուշ Մարտիրոսյան
Սոֆյա Հովսեփյան
Հայկ Մովսիսյան
Օֆելյա Ավագյան

Սոֆյա Հովսեփյանը մեզ հետ զրույցում խոսելով բաց նամակի, դրա անհրաժեշտության և սպասելիքների մասին, ասում է․ «Այս բաց նամակը նրա համար է, որպեսզի պատգամավորները աջակցեն մեզ։ Կան հազարավոր մարդիկ, ովքեր պետտուրքի հետ կապված դժվարությունների առաջ են կանգնել, և չեն կարողանում դիմել դատարան, պետք է աջակցել այդ մարդկանց, որպեսզի նրանք կարողանան իրենց արժանապատվությունը ոտնահարելու պարագայում դատարան դիմել։ Ընդդիմությանը կաշառքով ընտրելու համոզմունքի հետ կապված հազարավոր մարդիկ ուզում են դիմել դատարան, բայց քանի որ պետական տուրքերը բավականին մեծ են, շատերը չեն կարողանում դիմել։ Օրինակ ես, Բագրատ սրբազանը դիմել ենք դատարան, սակայն վստահ եմ, որ եթե մարդիկ ունենա հնարավորություն հաստատապես կդիմեն դատարան։ Մարդիկ եթե ՔՊ չեն ընտրել, դա չի նշանակում, որ ընդդիմությանը կաշառքովվ են ընտրել։ Եթե ուղղակի դիմում ես դատարան՝ զրպարտության և վիրավորանքի համար պետք է 26 հազար դրամ գումար վճարես, ինչո՞ւ պետք է այդքան գումար վճարել։ Կամ պետք է պետտուրքի չափը իջեցնեն, կամ մարդկանց օգնեն հայցեր գրելու հարցում։ Ի վերջո հանրությունը պետք է իր իրավունքները պաշտպանել»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բրյուսելից նորից ապտակո՞ւմ են Փաշինյանին

Բրյուսելից նորից ապտակո՞ւմ են Փաշինյանին Sat, 07 Nov 2026 16:15:56 +0400 Բրյուսելի մի հրապարակային եւ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով