Երեքշաբթի , 3 Մարտի 2026

Նիկոլ Փաշինյանը չգիտի, թե իջեւանցին 5 մանեթ ասելով քանի դրամ նկատի ունի

Նիկոլ Փաշինյանը չգիտի, թե իջեւանցին 5 մանեթ ասելով քանի դրամ նկատի ունի

Mon, 02 Mar 2026 22:45:00 +0400


Մարտի 1-ին Իջևանի կենտրոնում շրջելով Նիկոլ Փաշինյանը երկու ծեր իջևանցիներին բացատրեց, որ եթե նրանք իրենց կենսաթոշակների գումարներով` քարտերի միջոցով, անկախիկ առևտուր անեն, կենսաթոշակների հավելում կանեն։ Ծեր կինն ասաց, որ չեն կարող անկանխիկ առևտուր անել, քանզի պարտքեր ունեն։ Կողքին գտնվող ծերուկն ասաց, որ իր տղան «5 մանեթ» թոշակ է ստանում, ինչն ուրախացրեց Նիկոլ Փաշինյանին, նա ասաց․ «Ո՞ւմ էի պատմում, մեր գործընկերներին պատմում եմ, ասում եմ՝ Իջևանում շուկայում մտնում ես, ասում ես՝ ի՞նչ արժե՝ մի մանեթ, երկու մանեթ, իրեք մանեթ, հիմա ասում է՝ 5 մանեթ է ստանում թոշակը, որ 50 հազար դրամ է»։ Ծեր մարդը Փաշինյանին ուղղեց` ասելով, որ 5 մանեթը 50 հազար դրամը չէ, այլ՝ 5 հազար դրամը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այս կիրակի եկեղեցիներ «չպղծվեցին»․ Փաշինյանի շրջիկ խումբը քարոզարշավով է զբաղված

Այս կիրակի եկեղեցիներ «չպղծվեցին»․ Փաշինյանի շրջիկ խումբը քարոզարշավով է զբաղված Sun, 01 Mar 2026 14:45:00 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով