Ուրբաթ , 14 Օգոստոսի 2026

«Հրապարակ». Արցախի դրոշի դեմ «պայքարը» շարունակվում է

«Հրապարակ». Արցախի դրոշի դեմ «պայքարը» շարունակվում է

Fri, 14 Aug 2026 12:15:57 +0400


Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, պարզվում է, իր բնակավայրի՝ Նորապատի Արցախի դրոշի հետ է «կռիվ տալիս»: Հիշեցնենք, որ Արցախի դրոշը դպրոցի փառքի անկյունից չհեռացնելու համար Արմավիրի մարզպետ Խաչատրյանի հրահանգով ազատման դիմում էր գրել Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի արդեն նախկին տնօրեն Կարինե Սմբատյանը։ Մեզ պատմեցին, որ Նորապատի այգու մոտ 1992 թվականի Արցախյան ազատամարտի «Արծիվ 13» ջոկատի կամավորական ջոկատին նվիրված հուշաղբյուր է տեղադրվել, հետո կողքին 44-օրյա պատերազմում զոհված նորապատցի 4 զինվոր տղաների հիշատակին է հուշաքար տեղադրվել, իսկ հուշաքարի եւ հուշաղբյուրի արանքում ծածանվում էին Հայաստանի եւ Արցախի դրոշները: Մեզ ասացին, որ վերը նշված դեպքից շաբաթներ անց մարզպետի հարազատ գյուղում՝ Նորապատում, 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հուշաքարի մոտից հեռացրել են Արցախի դրոշը:

Տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք Նորապատ բնակավայրի վարչական ղեկավար Աշոտ Գրիգորյանին:

– Պարոն Գրիգորյան, Ձեր համայնքում, ակումբի դիմաց, հուշաքարի աջ եւ ձախ կողմերում դրոշներ կային՝ Արցախի եւ Հայաստանի դրոշները:

– Հիմա էլ կան:

– Արցախի դրոշը հանված չէ՞:

– Դուք երբվա՞ բան եք ասում:

– Հիմա եմ հարցնում, Արցախի դրոշը հանված չէ՞:

– Հայաստանի դրոշը եղել է աղբյուրի կողքը, հիմա էլ կա:

– Իսկ Արցախի՞նը:

– Իսկ ո՞վ է ասում, որ եղել է ու հանվել:

– Մեզ տեղեկացրին, որ Արցախի դրոշը հանվել է, հիմա զանգել ենք, ճշտում ենք` Արցախի դրոշը հանվե՞լ է, թե ՞ ընդհանրապես դրոշ չի եղել:

– 2 հատ Հայաստանի դրոշ է եղել, այս պահին մեկ դրոշ է, մյուսի սյունը վնասվել է, այս պահին տվյալ սյան վրա դրոշ չկա: Բայց թե ով է ասում, որ եղել է, հետո հանվել է, էդպիսի պրոցեսներ չեն եղել: Ուղղակի ուզում եմ հասկանալ՝ Դուք երբվա՞ բան եք հարցնում, քանի որ ես այդքան էլ հին աշխատող չեմ, ես Ձեզ ասում եմ այն, ինչը ներկա պահին կա: 5 ամիս է, ինչ նշանակվել եմ համայնքի վարչական ղեկավար, այդ ամիսների ընթացքում ոչ մի դրոշ չի հանվել եւ չի տեղադրվել:

– Իսկ սյունը ե՞րբ է վնասվել, ինչի՞ հետեւանքով: Տեղադրելո՞ւ եք երկրորդ դրոշը:

– Չեմ կարող կոնկրետ ժամանակ նշել, քամու հետեւանքով է վնասվել, ամենայն հավանականությամբ՝ հա: Եթե Ձեզ ինչ-որ մեկը տեղեկություն է տվել, ուրեմն սխալ տեղեկություն է տվել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայերը՝ Թուրքիայի իշխանությունների ուշադրության կենտրոնում

Հայերը՝ Թուրքիայի իշխանությունների ուշադրության կենտրոնում Thu, 13 Aug 2026 22:00:41 +0400 Թուրքիայի կրթության նախարարության տեսչական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով