Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

armlur.Արայիկ Հարությունյանը կառավարություն է գնացել, հրաժեշտ տվել թիմին

ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գնացել է Կառավարություն: ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Հարությունյանը հրաժեշտ է տվել իր թիմին:
Մենք տեղեկացանք, որ Կառավարությունում լարված մթնոլորտ է, նրա թիմակիցները ևս տեղյակ չեն, թե ինչ անեն` ազատման դիմումներ ներկայացնեն, թե սպասեն:
ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Արայիկ Հարությունյանը դեռ հանդիպում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Վերջինս արձակուրդում է: Ի դեպ, Կառավարությունում արդեն հայտնի է, որ Լիլիթ Մակունցը կնշանակվի Հարությունյանի փոխարեն։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Այս հարցում կառավարությունը դիտավորյալ անգործություն է ցուցաբերում»

«Այս հարցում կառավարությունը դիտավորյալ անգործություն է ցուցաբերում» Mon, 09 Nov 2026 11:58:11 +0400 Արցախի նախկին …