Եղբերգական դեպք՝ Կիևյան կամրջի տարածքում
Wed, 29 Jul 2026 09:00:40 +0400

Այսօր վաղ առավոտյան Երևանում՝ Կիևյան կամրջի տարածքում, ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով՝ 20-22 տարեկան երիտասարդը կյանքին վերջ է տվել։
Դեպքի ականատեսների փոխանցմամբ՝ ներկաները փորձել են հետ պահել երիտասարդին, սակայն չի հաջողվել կանխել ողբերգությունը։
Հատկանշական է, որ Կիևյան կամուրջը տարիներ շարունակ հիշատակվում է որպես նման ողբերգական դեպքերի վայր։ Աշխարհի բազմաթիվ քաղաքներում բարձր ռիսկային կամուրջներում և նմանատիպ վայրերում կիրառվում են կանխարգելիչ միջոցառումներ՝ պաշտպանիչ ցանցեր, բարձր արգելապատնեշներ, տեսահսկման համակարգեր, ինչպես նաև ոստիկանության կամ հատուկ ծառայությունների մշտական հերթապահություն։
Մինչդեռ Երևանում, չնայած նման դեպքերի պարբերականությանը, ոչ մի կանխարգելիչ միջոցառումներ դեռևս չեն իրականացվել, ինչի հետևանքով ողբերգական դեպքերը շարունակվում են։ Այս միջոցները չեն կարող բացառել բոլոր ողբերգությունները, սակայն միջազգային փորձը ցույց է տալիս, որ դրանք կարող են նվազեցնել նման դեպքերի թիվը։
Դեպքի առնչությամբ իրավապահ մարմինները պարզում են հանգամանքները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր