Չորեքշաբթի , 4 Մարտի 2026

«Հրապարակ»․ Նախընտրական կաշառք են բաժանում

«Հրապարակ»․ Նախընտրական կաշառք են բաժանում

Wed, 04 Mar 2026 08:10:00 +0400


Իշխանությունը կառավարության ու համայնքապետարանների կողմից իրականացվող նախաձեռնությունների անվան տակ փաստացի սկսել է նախընտրական կաշառք բաժանել մարդկանց։ Գյուլագարակ համայնքից մեզ պատմեցին, որ համայնքապետարանի Արմինե անունով աշխատակիցը զանգում է գյուղացիներին ու ցուցակագրում տանիքի խնդիր ունեցողներին: Հետաքրքրվում, թե արդյոք տանիքն ասբեստի՞ց է, ու ասում է, որ այն փոխելու են։ Գյուլագարակի ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մեզ մարզպետարանից գրություն ա եկել, ուղղակի հաշվառում ենք` վիճակագրական տվյալներ, ինֆորմացիա ենք հավաքում, որեւէ բան չկա»: Հավաքում եք, որ ի՞նչ անեք այդ ինֆորմացիան։ «Ես չեմ կարող մարզպետարանի տեղը ասել, թե հետագայում ինչ կանի»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով