Չորեքշաբթի , 4 Մարտի 2026

Մարդը դիակը Ճամբարակից բերում Սևանում է հերձում

Մարդը դիակը Ճամբարակից բերում Սևանում է հերձում

Wed, 04 Mar 2026 12:17:02 +0400


Ազգային ժողովում ԱԺ առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնի ՔՊ կողմից առաջադրված թեկնածու Վանիկ Օհանյանի հարցի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը բարձրաձայնեց պաթոլոգիական լաբորատորիաներում առաջացած լուրջ խնդիրների մասին։

Ղազարյանը ընդգծեց, որ այս խնդիրները Վարդենիսից բացի վերաբերում են նաև Ճամբարակ համայնքին։ Նրա խոսքով՝ քաղաքացիները ստիպված են դիահերձարան տեղափոխել դիակները Սևան, ինչը իրենց վրա դնում է զգալի ֆինանսական, ֆիզիկական և ժամանակային բեռ։

Պատգամավորը նշեց նաև, որ ժամանակ առաջ առողջապահության նախարարն ու հանձնաժողովի նախկին նախագահը հայտնել էին, թե տրանսպորտ է հատկացվել դիահերձարանների համար, սակայն իրականությունը ցույց է տալիս, որ խնդիրները շարունակում են մնալ անլուծելի։

Ղազարյանը հավելեց, որ Ճամբարակի դիահերձարանի բացակայությունը քաղաքացիների դժգոհությունները միայն մեծացնում է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով