Փաշինյանն ու Միշուստինը բանակցություններ կվարեն․ օրն ու վայրը հայտնի են

Փաշինյանն ու Միշուստինը բանակցություններ կվարեն․ օրն ու վայրը հայտնի են

Sun, 05 Jul 2026 12:30:55 +0400


Հայաստանի և Ռուսաստանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ Եկատերինբուրգում:

Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հուլիսի 6-ին երկու երկրների կառավարությունների ղեկավարները կմասնակցեն ՌԴ Սվերդլովսկի մարզի մայրաքաղաքում կայանալիք «Իննոպրոմ» 16-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին: Եկատերինբուրգ այցը Փաշինյանի առաջին այցը կլինի Ռուսաստան Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին երկու երկրների վարչապետերը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներում ռուս-հայկական փոխգործակցության արդիական հարցեր:
«Իննոպրոմ» միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա Եկատերինբուրգում հուլիսի 6-9-ը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խամենեիի հրաժեշտի արարողությունն է․ Փաշինյանն էլ է այնտեղ

Խամենեիի հրաժեշտի արարողությունն է․ Փաշինյանն էլ է այնտեղ Fri, 03 Jul 2026 10:00:40 +0400 ՀՀ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով