Իրանը «փակեց» երկխոսության դուռն ԱՄՆ-ի համար․ ինչ է հայտնի
Wed, 04 Mar 2026 17:00:06 +0400

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերի խոսքով՝ Իրանի իշխանությունները չեն վստահում Միացյալ Նահանգներին և այլևս մտադիր չեն բանակցել Վաշինգտոնի հետ։
«Ամերիկացիների նկատմամբ վստահություն չկա, ինչպես նաև բանակցությունների որևէ հիմք չկա», – ասել է պաշտոնյան, որի խոսքերը մեջբերել է Tasnim լրատվական գործակալությունը։
Նա ընդգծել է, որ Իրանը պատրաստ է շարունակել ռազմական գործողությունները այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։
Մոխբերը նշել է, որ իրանական զորքերը ունակ են դիմակայել սպառնալիքին, ինչպես դա արեցին Իրաքի հետ ութամյա զինված հակամարտության ժամանակ, որը տևեց 1980-ից 1988 թվականներին։
«Պատմական փորձը ցույց է տալիս, որ մենք չենք վախենում պատերազմից և չենք վախենում այն շարունակել», – հավելել է խորհրդականը։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հերքել է այն մեղադրանքները, որ Թեհրանը հրաժարվել է քննարկել Միացյալ Նահանգների հետ գործարքը Վաշինգտոնի և Թել Ավիվի միջև ռազմական գործողությունից առաջ տեղի ունեցած երկխոսության ժամանակ։ Մարտի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում գրել է, որ արդեն «շատ ուշ» է Իրանի հետ բանակցելու համար։
Նրա խոսքով, Իսլամական Հանրապետությունը, իբր, «այլևս» չունի հակաօդային պաշտպանություն, ռազմաօդային ուժեր, նավատորմ կամ ղեկավարություն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր