«Ռեալում» հիասթափված են գլխավոր մարզչից
Wed, 04 Mar 2026 22:00:05 +0400

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները հիասթափված են գլխավոր մարզիչ Ալվարո Արբեոլայից։ Այս մասին հայտնում է The Athletic պարբերականը։ Թիմի բոլոր ֆուտբոլիստները չէ, որ աջակցում են նրան։ Հատկապես վերջին ամսվա ընթացքում Արբեոլայի եւ մի շարք ֆուտբոլիստների միջեւ հարաբերությունները վատացել են, չնայած նրան, որ նշանակումից հետո՝ նա փորձել է բարելավել հանդերձարանում տիրող մթնոլորտը։ Մասնավորապես՝ Արբեոլան կարողացել է շփում հաստատել Վինիսիուս Ժունիորի հետ, ով մինչ այդ կոնֆլիկտ ուներ ակումբի ղեկավարության հետ։
Նշենք, որ մարտի երկուսին «Ռեալը» 0:1հաշվով երկրորդ պարտությունն է կրել Իսպանիայի առաջնությունում «Խեթաֆեի» հետ խաղում։ «Ռեալը» մրցաշարային աղյուսակում ներկայումս երկրորդ հորիզոնականում է 26 խաղից 60 միավոր հաշվեկշռով։ Նա զիջում է մրցաշարի առաջատար «Բարսելոնային» 4 միավորով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր