Երկուշաբթի , 9 Նոյեմբերի 2026

Իրանից դեպի Թուրքիա շարժված հրթիռ է խոցվել (տեսանյութ)

Իրանից դեպի Թուրքիա շարժված հրթիռ է խոցվել (տեսանյութ)

Thu, 05 Mar 2026 09:30:20 +0400


Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը շարժվելիս է եղել դեպի Թուրքիայի օդային տարածք։ Ռազմական գերատեսչության տեղեկացմամբ՝ այդ հրթիռը չեզոքացվել է Արևելյան Միջերկրականում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Նշվել է, որ զոհեր և վիրավորներ չկան, գրում է Ermenihaber-ը։

«Թուրքիան աջակցում է տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը և ի զորու է ապահովել իր տարածքի և քաղաքացիների անվտանգությունը՝ անկախ այն բանից, թե ումից կամ որտեղից են գալիս սպառնալիքները։ Անհրաժեշտ բոլոր քայլերը վճռականորեն կձեռնարկվեն՝ պաշտպանելու մեր ցամաքային ու օդային տարածքը»,- ասված է Թուրքիայի ՊՆ-ի հաղորդագրությունում։

Միաժամանակ շեշտվել է, որ Թուրքիան իրեն իրավունք է վերապահում արձագանքել իր դեմ ուղղված ցանկացած թշնամական վերաբերմունքի: Կոչ է արվել բոլոր կողմերին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ավելի խորացնել հակամարտությունը տարածաշրջանում:

«Այս համատեքստում մենք կշարունակենք խորհրդակցել ՆԱՏՕ-ի և մեր մյուս դաշնակիցների հետ»,– ամփոփվում է պաշտոնական հաղորդագրությունը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են իրանական հրթիռի մնացորդները հեռացվում Թուրքիայի տարածքից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանին ինչ պետք էր՝ տվել է, տալիս է, հիմա էլ Թուրքիայի հերթն է․․․

Ադրբեջանին ինչ պետք էր՝ տվել է, տալիս է, հիմա էլ Թուրքիայի հերթն է․․․ Fri, 06 …