Կաթողիկոսի մասին 54 օր լռելը նշանակում է նախապես գրված սցենարի փոփոխում․ Կարեն Հեքիմյան
Thu, 05 Mar 2026 11:58:19 +0400

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արդեն 54 օր է, ինչ Փաշինյան Նիկոլը Կաթողիկոսի անունն ուղիղ չի տալիս: Վերջին անգամ «Կտրիճ Ներսիսյան» անունը Փաշինյան Նիկոլի շուրթերից հնչել է 2026 թվականի հունվարի 10-ին: Սա ռեկորդ է:
Անշուշտ, այս ընթացքում եղել են դեպքեր, երբ Փաշինյան Նիկոլը հիշել է կաթողիկոսին, սակայն անուն չի հնչեցվել, հիշեցումը կրել է անուղղակի բնույթ, օրինակ` 2026 թվականի հունվարի 21-ին:
Ավելին` Փաշինյան Նիկոլն էապես սահմանափակել է իր մասնակցությունը «սուրբ և անմահ» պատարագներին:
Կաթողիկոսի անունը բացասական կերպով չհիշատակելը կարող է նշանակել`
1. Փաշինյան Նիկոլը գիտակցել է իր մեղքն ու ապաշխարհել է,
2. Փաշինյան Նիկոլն ու Կաթողիկոսը ստորագրել են «խաղաղության պայմանագիր»,
3. «Սցենարիստներն» այլևս արգելել են կոնֆլիկտը,
4. Կոնֆլիկտի կողմերը «ջենթլմենաբար» սպասում են ընտրությունների ավարտին:
Առաջարկում եմ միանգամից հերքել Փաշինյան Նիկոլի «ապաշխարհելու» և «խաղաղության պայմանագրի» վարկածները: Ապաշխարհելը և ներքին կյանքում խաղաղությունը վերջինիս համար չէ: Մեծ հաշվով, հայաստանյան քաղաքական կյանքում, աննշան բացառությամբ, հնարավոր չէ նաև ջենթլմենությունը: Իսկ «սցենարիստի» վարկածը տրամաբանական է: Բոլոր, նույնիսկ` քաղաքական, դերասաններն իրենց խաղը որոշակի սցենարով են խաղում: Փաշինյան Նիկոլի` կաթողիկոսի մասին 54 օր լռելը նշանակում է նախապես գրված սցենարի փոփոխում կամ նախկին սցենարով խաղի ավարտ:
Միայն մեկ նկատառում. անձամբ ես չեմ հավատում, որ Փաշինյան Նիկոլը կբավարարվի «խաղի ավարտով»: Վստահ եմ` վերջինս նոր «սցենարիստի» փնտրտուքի մեջ է: Ավելին` կարծում եմ, որ նոր սցենարը «սարերի հետևում» չէ»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր