Պատերազմն արդեն մեր շեմի՞ն է․ ի՞նչ է կատարվում Նախիջևանում
Thu, 05 Mar 2026 12:42:32 +0400

Գրել ենք, որ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Նախիջևանի իրանական ԱԹՍ-ներ, իբր, հարվածել են Նախիջևանի օդանավակայանին։
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Կրթության նախարարությունը՝ ի պատասխան Report-ի հարցման, հայտնել է, որ հարձակումներից հետո օդանավակայանի մոտակայքում գտնվող դպրոցներում դասերը դադարեցվել են, իսկ ուսուցիչներն ու աշակերտները տարհանվել են։
Ադրբեջանական կողմը պնդում է նաև, որ տարածքում գտնվող երկու դպրոցներ տարհանվել են. «Տարհանումն իրականացվել է մանկավարժների և աշակերտների անվտանգության համար»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր