«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս`Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս`Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին

Fri, 06 Mar 2026 08:00:00 +0400


Անցած կիրակի Փաշինյանը պատարագի չգնաց, այլ ՔՊ-ի «ուրախ ավտոբուսով» կուսակցական քարոզարշավի էին դուրս եկել: Իրականում պետական բյուջեի հաշվին նախընտրական քարոզչությամբ էին զբաղված։ Մեզ հասած տեղեկություններով՝ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը հրաժարվել է եկեղեցու դեմ պայքարի գաղափարից: Զանգահարեցինք թեմի առաջնորդին, խնդրեցինք մի քանի հարցի պատասխանել. «Էս պահքի շրջանում հարց մի տվեք, բերեք ես օրհնեմ Ձեզ և ձեր ընտանիքը, խաղաղվեք»,-ասաց նա ու անջատեց հեռախոսը եւ այլեւս մեր զանգերը մնացին անպատասխան: Իրենց տված ուխտը ուրացած, Փաշինյանի` եկեղեցու «բարենորոգման» ծրագրին միացած տիրադավները, թերեւս, սկսում են գիտակցել, որ Փաշինյանը պարտվել է Հայ եկեղեցու դեմ պայքարում, հոգևորականների մեծամասնությունը, հայ ժողովուրդը Եկեղեցու կողքին են, ուստի չի բացառվում, որ առաջիկայում որոշ եպիսկոպոսներ էլ իրենց որոշումներում «հետողորմյա» անեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երբ առաջնորդը չի թաքնվում, ժողովուրդը միավորվում է․․․

Երբ առաջնորդը չի թաքնվում, ժողովուրդը միավորվում է․․․ Tue, 03 Mar 2026 14:15:02 +0400 Հաճախ ենք …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով