Կիրակի , 23 Օգոստոսի 2026

Եպիսկոպոս դարձած նախկին անօրինական միգրանտը նշանակվել է թեմի առաջնորդ

Եպիսկոպոս դարձած նախկին անօրինական միգրանտը նշանակվել է թեմի առաջնորդ

Sat, 02 May 2026 19:30:33 +0400


Հռոմի Լեւոն 14-րդ Պապը Միացյալ Նահանգների Արեւմտյան Վիջինիա նահանգն ընդգրկող Կաթոլիկ եկեղեցու Վիլինգ-Չարլսթոնի թեմի առաջնորդ է նշանակել եպիսկոպոս Էվելիո Մենխիվար-Այալային։ Վերջինս նախկինում եղել է անօրինական միգրանտ։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Եպիսկոպոսը պատանեկան տարիներին Սալվադորից մի քանի անգամ փորձել է անօրինական ճանապարհով մուտք գործել Միացյալ Նահանգներ։ Սակայն ամեն անգամ նրան հայտնաբերել են ու արտաքսել։ Ի վերջո, իհարկե, կարողացել է հայտնվել Միացյալ Նահանգներում՝ մեքենայի բեռնախցիկում թաքնված։ Էվելիո Մենխիվար-Այալան քննադատում է նախագահ Թրամփի վարչակազմի վարած միգրացիոն քաղաքականությունը, համարելով որ այն խնդրահարույց է մարդու իրավունքների տեսակետից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հյուրընկալել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հյուրընկալել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին Mon, 17 Aug 2026 17:43:52 +0400 …