Ամերիկացիներին խորհուրդ են տվել Ադրբեջանում զգույշ լինել, Նախիջևան չայցելել
Fri, 06 Mar 2026 09:23:40 +0400

ԱՄՆ իշխանությունները խորհուրդ են տվել իրենց աշխատակիցներին չմեկնել Ադրբեջանի Նախիջևանի շրջան: Համապատասխան տեղեկատվությունը տարածվել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան կայքում։
Կոչը հրապարակվել է Նախիջևանի վրա ենթադրաբար իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։ Դեսպանատունը նաև հայտնել է, որ «Բաքվում ԱՄՆ դեսպանատան անվտանգության վիճակը այս պահին մնում է անփոփոխ, և շարունակվում են մատուցվել հյուպատոսական ծառայությունները»։ Դեսպանատունը խորհուրդ է տվել ԱՄՆ քաղաքացիներին «հետևել իրավիճակի վերաբերյալ տեղական նորություններին, խուսափել մարդաշատ վայրերից և ցույցերից, խուսափել ավելորդ ուշադրություն գրավելուց, պահպանել անվտանգության միջոցառումները և, անհրաժեշտության դեպքում, պատրաստել տարածաշրջանից դուրս գալու ծրագիր»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր