Կրկին երեխանե՞ր են զոհվել․ հարվածել են Շիրազի մանկական խաղահրապարակին

Կրկին երեխանե՞ր են զոհվել․ հարվածել են Շիրազի մանկական խաղահրապարակին

Fri, 06 Mar 2026 15:00:04 +0400


Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ երեկոյան ԱՄՆ-Իսրայելական օդային հարվածի հետևանքով, որը հասցվել էր Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքի արվարձան Զիբաշեհրայում գտնվող շտապօգնության կայանի և մանկական խաղահրապարակի վրա, զոհվել է առնվազն 20 մարդ, իսկ 30-ը՝ վիրավորվել։

Գործակալությունը չի մանրամասնում՝ արդյո՞ք զոհերի մեջ երեխաներ կան։

Ըստ գործակալության՝ հարձակումը տեղի է ունեցել մարտի 5-ին, տեղական ժամանակով ժամը 20:30-ի սահմաններում։ Զոհերի թվում են եղել ԱԻՆ երկու աշխատակիցներ։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Մինաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցին։ Հարձակման հետևանքով զոհվել է 171 մարդ, որոնց մեծ մասը 7-ից 12 տարեկան աշակերտներ էին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱՄՆ-ն մարդկային կորուստներ է արդեն կրում

ԱՄՆ-ն մարդկային կորուստներ է արդեն կրում Thu, 05 Mar 2026 14:00:56 +0400 BBC-ն հաղորդում է, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով