Չորեքշաբթի , 19 Օգոստոսի 2026

Մորը հարվածել, գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր է լուր չկա

Մորը հարվածել, գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր է լուր չկա

Tue, 18 Aug 2026 16:21:45 +0400


Երեք օր առաջ Վերին Դվին գյուղում 18-ամյա աղջիկ են առևանգել։ Աղջկա հարազատներից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ, մեզ պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել աղջկա մոր աչքի առաջ։ «Առևանգողին ճանաչում ենք, նույն գյուղից է` 36 տարեկան տղամարդ է, իր 4 ընկերների հետ է եղել։ Դեպքի պահին աղջիկը մոր հետ է եղել, դիմադրել են մայր ու աղջիկ, սկսել են հարվածել, մորը գցել են գետնին, աղջկան տարել են»,- պատմեց նա։

Հարցին՝ նախկինում որևէ առնչություն ունեցե՞լ է աղջիկն այդ տղամարդու հետ՝ մեր զրուցակիցը պատասխանեց․ «Որևէ առնչություն չեն ունցել, այդ տղամարդը աղջկան առաջին անգամ մի քանի ամիս առաջ է տեսել, իրար հետ չեն շփվել։ Աղջիկն անգամ սիրած տղա ունի։ Ծնողները դիմել են ոստիկաններին, արդեն երեք օր է ոչ մի արձագանք չկա։ Տղամարդու հետ առևանգման մասնակցած մարդիկ ազատ պտտվում են գյուղում»։

ՆԳՆ ոստիկանությունից մեր հարցին ի պատասխան հայտնեցին․ «Օգոստոսի 16-ին մարդուն առևանգելու վերաբերյալ հաղորդում ստացվել է համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

24-ամյա տղան դանակով հարվածել է 21 և 20-ամյա երիտասարդներին

24-ամյա տղան դանակով հարվածել է 21 և 20-ամյա երիտասարդներին Sun, 09 Aug 2026 21:15:00 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով