Միլանում Արամ Ասատրյան են լսում

Միլանում Արամ Ասատրյան են լսում

Fri, 06 Mar 2026 16:15:59 +0400


Իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբը նոր տեսանյութ է հրապարակել իր պաշտոնական սոցիալական էջերում՝ կապված հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ։ Տեսանյութով ցուցադրվում է Մխիթարյանի գոլը «Միլանի» դարպասը, որի ֆոնին հնչում է երգիչ Արամ Ասատրյանի «Հայ եմ ես, հայ ես դու» հայտնի երգը։

Տեսանյութին կից հրապարակումը հայ օգտատերերին ուղղված հետևյալ գրառումն է պարունակում. «Դերբիի մթնոլորտը»:

Երկու օրից, նշենք, Ա սերիայի հերթական տուրի շրջանակում տեղի կունենա «Միլան»-«Ինտեր» քաղաքային դերբին, որը համաշխարհային ֆուտբոլում ամենասպասված մրցավեճերից մեկն է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանում ձերբակալել են Միխայիլ Վերբիցկիին

Հայաստանում ձերբակալել են Միխայիլ Վերբիցկիին Sat, 13 Jun 2026 11:00:07 +0400 Բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ …