«721 հնդիկ, 579 չինացի, Էմմա Պալյան, civic.am». ովքեր են մտահոգ Ծառուկյանի և Գրիգորյանի միավորումից

«721 հնդիկ, 579 չինացի, Էմմա Պալյան, civic.am». ովքեր են մտահոգ Ծառուկյանի և Գրիգորյանի միավորումից

Fri, 06 Mar 2026 20:15:00 +0400


Օրեր առաջ մենք գրել էինք, որ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը որոշում է կայացրել առաջիկա ընտրություններին մասնակցել՝ համագործակցելով Գագիկ Ծառուկյանի հետ։ Մեր տեղեկությունը մի քանի օր անց հենց ինքը՝ Գրիգորյանը, հաստատեց՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով, որ թիմակիցների հետ որոշել են մասնակցել ընտրություններին «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։

Գրիգորյանի հայտարարությունը բավականին բուռն արձագանք է առաջացրել հատկապես իշխանական թևում։ Նրա հայտարարությունից ընդամենը րոպեներ անց համացանցը ողողվել է նրան քննադատող հրապարակումներով։ Իշխանական շրջանակների ներկայացուցիչները և իշխանությանն աջակցող օգտատերերը սկսեցին քննադատել պատգամավորին՝ արձագանքելով նրա հայտարարությանը։ Ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը։ Վերջինս նկատել է, որ Գրիգորյանին քննադատողները հիմնականում իշխանականներն են, իշխանամետ լրատվամիջոցները և որքան էլ տարօրինակ` այլազգիները։

«721 հնդիկ, 579 չինացի, Արուսյակ Ջուլհակյան, Էմմա Պալյան, Քնարիկ Հարությունյան, 2-3 լրատվամիջոցներ՝ Civic.am, Armtimes, MediaNews։ Սա ցանկն է այն մարդկանց ու լրատվամիջոցների, ովքեր ծանր են տարել Մարտուն Գրիգորյանի երեկվա հայտարարությունը։ Ընդամենը սա է պետք իմանալ իշխանությունների դյուրագրգիռ վիճակի ու իրենց հակազդեցության ճղճիմ մեխանիզմների մասին»,— նշել է Լիզա Գասպարյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացին, աղոթեցին. Արշակ Սրբազան

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացին, աղոթեցին. Արշակ Սրբազան Thu, 05 Mar 2026 23:51:51 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով