Որքան զինտեխնիկա է կորցրել ամերիկյան զինուժը Իրանական կոնֆլիկտի այս օրերին
Sat, 07 Mar 2026 21:30:00 +0400

Միացյալ Նահանգների զինուժը Իրանական հակամարտության այս օրերին՝ մինչ այս պահը, կորցրել է մոտ 2 միլիարդ դոլարի սպառազինություն եւ զինտեխնիկա։ Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը՝ սեփական հաշվարկներին հղում տալով։ Համաձայն դրանց, ամենից թանկարժեք կորուստը, որն ունեցել է ամերիկյան կողմը, եղել է AN/FPS-132 վաղ նախազգուշացման համակարգը, որը գտնվել է Քաթարի Ալ-Ուդեյդի բազայում։ Այն արժեցել է 1,1 միլիարդ դոլար։ Նաեւ ամերիկյան զինուժը կորցրել է երեք F-15E Strike Eagle կործանիչներ, որոնց արժեը կազմում է 282 միլիոն դոլար, ինչպես նաեւ՝ Բահրեյնում կայանված AN/GSC-52B արբանյակային հաղորդակցության տերմինալը, որն արժեր քսան միլիոն դոլար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր