Այսօր Աբու Դաբիից և Դուբայից դեպի Օման 54 ՀՀ քաղաքացի է տեղափոխվել ավտոբուսով. ԱԳՆ
Sun, 08 Mar 2026 18:15:44 +0400

Մարտի 8-ին Աբու Դաբիում դեսպանության և Դուբայում գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է դեպի Օման ՀՀ 54 (համապատասխանաբար՝ 15 և 39) քաղաքացու անվճար տեղափոխումն Օման: Այս մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքի էջում։
«ԱՄԷ-Օման սահմանին ՀՀ քաղաքացիներին դիմավորել է Օմանում ՀՀ դեսպանության դիվանագետը՝ ապահովելով սահմանի անցման դյուրացում և տեղափոխում Մասկատի օդանավակայան:
Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ երեկոյան:
Մարտի 8-ի առավոտյան դրությամբ՝ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից տեղադրված՝ ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների հայտարարության ցանկում գրանցված է 95 քաղաքացի»,- նշված է գրառման մեջ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր